«Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը կոչ է անում անպայման մասնակցել ընտրություններին․
«Հիմա բոլորը խոսում են ընտրություններին մասնակցելու կարևորության մասին, բայց ինձ թվում է՝ շատերը չեն հասկանում, թե ինչու է դա այդքան կարևոր։
Եթե շատ պարզ ասենք, ընտրություններին չմասնակցելով՝ դուք փաստացի նպաստում եք գործող իշխանություններին։ Այդ պատճառով կարևոր է անպայման մասնակցել ընտրություններին և քվեարկել այն ընդդիմադիր ուժի օգտին, որը, ձեր գնահատմամբ, ամենամեծ հավանականությունն ունի հաղթահարելու անցողիկ շեմը»։






