Հիտերիկ որոշումների հետևանքը․ «Կարճ ասած»

1 Հունիսի, 2026

Ուղիղ մեկ ամիս առաջ Ռուսաստանն արգելեց «Ջերմուկ» հանքային ջրի մեկ միլիոն շշի վաճառքը։ Էկոնոմիկայի նախարար աշխատող Պապոյան Գևորգը լոպազացավ, թե՝ արագ կլուծենք էդ հարցը, տե՜նց հարցեր ենք լուծել։ Այսօր հունիսի 1-ն է, մեկ ամիս անցել է, Պապոյան Գևորգը ոչ միայն ոչ մի հարց չկարողացավ լուծել, այլև 1 մլն շիշը դարձավ 60 մլն շիշ, «Ջերմուկ»-ին միացան ողջ միրգն ու բանջարեղենը, ծաղիկները, կոնյակը, էսօր էլ հայտարարվեց ձկնամթերքի արգելքի մասին։

Արդեն որերորդ նամակ-ահազանգն ենք ստանում գյուղատնտեսներից։ Մարդիկ ողբում են։ Ասում են՝ միլիոնների վարկեր ենք վերցրել, ջերմոցներ ենք դրել, ամբողջ ձմեռ ջեռուցել ենք, միլիոնների գազ ենք վառել, որ հիմա պետք է արտահանենք ու փակենք վարկերը, արգելվել է արտահանումը, շվարել ենք։ Ասում են՝ 8 տարի էս կառավարությունը ոչ մի բանով չի օգնել, ո՛չ խոստացված 0 տոկոսով վարկն է տվել, ո՛չ սերմացու է տվել, ո՛չ պարարտանյութ, ո՛չ սալյարկա, ո՛չ ոռոգման ջուրն է ժամանակին տվել, տանջվել, չարչարվել, արել ենք, ու հիմա նույն իշխանությունը, որ ոչ մի բանով չի օգնել, վնասում է որքան ուժ ունի։ Մարդիկ սխալ չեն ասում, ու բոլոր հարցերում է այդպես։ Ոչ մի հարցում կողքը չի եղել, բայց անընդհաըտ խանգարել է, ինչով կարողացել է։

Մի քանի օր առաջ մարդամեկն ասում էր՝ թող գազը թանկացնեն, մեզ չվախացնեն, մենք փող կունենանք։ Նախ չգիտեմ էդ «մենք»-ը ով է, երևի ՔՊ-ականներին նկատի ունի։ Բայց գազը ընդամենը մեկ բաղադրիչն է։ Թվերի համաձայն, գյուղարտադրանքի արտահանման 99 տոկոսի ուղղությունը ՌԴ-ն է։ Բայց ՌԴ-ում դա չնչին տոկոս է։ Օրինակ՝ լոլիկի 99 տոկոսը արտահանվում է ՌԴ, բայց ՌԴ-ում այն շուկայի ընդամենը 5 տոկոսն է, որը կարող է լրացնել այլ երկրից ներմուծմամբ։ Ծաղկի արտահանման 99 տոկոսը ՌԴ է գնում, բայց այդ երկրում Հայաստանից ներմուծումը կազմում է սպառման 3 տոկոսը, նույնը ելակն ու մյուսները։ Այսինքն, այն, ինչ մեզ համար ահռելի թիվ է, իրենց համար փոքր տոկոսներ են։

Պապոյանն ասում է՝ եթե Ռուսաստանը սահմանափակի, մենք էլ կվերաուղղենք ԵՄ։ Էսօր էլ ասում է՝ ԵՄ արտահանումը մտադիր ենք քառապատկել, հնգապատկել։ Մի հատ հլը իջեք երկնքից, էդ մարդկանց բերքը հիմա է փչանում, ձեր սուտ խոստումները հետագհայի մասին են, հիմա՞ ինչ եք անում։ Ընդամենը հիմա աչքալուսանք է տալիս, թե՝ Հայաստանում կէժանանա, ներսում կսպառվի։ Այսինքն՝ ջհանդամը արտահանվի, մենք կուտենք։ Հա, բնորոշ է մարդկանց, որոնք քարոքզարշավի ամբողջ ընթացքում աչքի են եկել ծամելով, բայց դրանով գյուղատնտեսությունը չեք փրկելու։ Այս տարի կէժանանա, քանի որ մարդիկ ունեն իրացնելու խնդիր, իսկ հաջորդ տարի ուղղակի չեն մշակի, չեն արտադրի։ Երևի հենց դրա համար էլ անում են այդ ամենը, որ Հայաստանում զզվեն-չարտադրեն, օգնության գա թուրքական գյուղմթերքը։

Էկոնոմիկայի ՔՊ-ական նախարարը 10 օր առաջ ասում էր՝ ծաղկի հարցում ԵՄ շուկա դուս գալու քայլեր ենք ձեռնարկում։ Կադրեր կան, թե ինչպես են մարդիկ տոննաներով ծաղիկ լցնում աղբամանը, ե՞րբ եք էդ ԵՄ շուկան դուրս գալիս։ Թե բա՝ Պուտօինը Նիկոլի հետ ջերմ է խոսել, ընտրություններից հետո կբացվի։ Բայց դուք էլ գիտեք, չէ՞, որ Նիկոլի վերընտրվելու պարագայում հակառակն է լինելու։

Ելակ աճեցնողը, որ ո՛չ քաղաքագետ է, ո՛չ քաղտեխնոլոգ է, ո՛չ տնտեսագետ է, ընդամենը շիթիլ է դնում, աճեցնում, վաճառում, ասում է՝ ես իմ կարճ խելքով հասկանում եմ, ղեկավարողը չի հասկանո՞ւմ, որ չի կարող որոշում կայացնել՝ առանց հաշվի առնելու իր երկրի արտադրողնքը, գյուղացվիներին, աշխատողներին։ Ո՞նց կարող է 60 մարդու ստորագրություն դու քեզ համար հիմք համարես 2,5 մլն մարդու վնասելու համար։

Երկու օր առաջ Աբովյանում կոկորդը պատում էր, սպառնում էր ԵԱՏՄ-ին, ասում էր՝ չկա տենց հարց, որ չկարողանամ լուծել։ Բա դե հել լուծի։ ՌԴ-ն արգելեց հայկական արտադրանքը, դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արգելված չէ, բայց մեկ է՝ հաշվեք արգելված է, քանի որ միևնույն է՝ սպառման շուկան ՌԴ-ն է։ Դե հարց լուծող ես՝ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում իրացրու։

Այս օրերին, որ դրանք քարոզարշավ են անում, չալաղաջ ու խոզի կաշի ծամում անդադար, գնում են էն մարզերը, որտեղ դեռ մի երկու ամիս կա, մինչ մթերումները, դրա փոխարեն պետք է դուրս չգային Արարատյան դաշտավայրի գյուղերից, գնային մարդիկանց պարզաբանելու իրենց գլխին դեռ գալիքը։

Գլխին գալիքն էլ այն է, որ այս իշխանության օրոք չի կարգավորվելու դեպի ՌԴ արտահանումը ու հարաբերությունների կարգավորումըև ընդհանրապես։ Ասում են՝ ուզում եք գնալ ԵՄ, խնդրեմ, ուղղակի դա արեք ձեր հաշվին, ոչ թե ԵԱՏՄ-ից ստացվող արտոնություններով։ Ուզում եք գնա՞լ, խնդրեմ, բայց դուրս եկեք էստեղից, նոր գնացեք։ Վերջնագիր են ներկայացրել, ու չի կարողանում ճղճղալով հարցը լուծել։ Ուրիշ ձև էլ չգիտի։

Հարցն այն է, որ չկա սրանց մի որոշում, որից մեր երկիրը, ժողովուրդն օգտված լինի․ այս պահին սրանց արտաքին քաղաքականությունը վնասում է մեր երկրի արտադրողին, գյուղատնտեսին, ընդհանուր տնտեսությանը․ բայց սրանից ընդամենը 5 տարի առաջ էլ սրանց քաղաքականությունը հանձնեց մեր հայրենիքի մի կարևոր մասը։ Արցախն էլ թուլացրին-հանձնեցին, սա էլ են թուլացնում։

Քաղաքացին ասում է՝ Նիկոլի գլուխը ոնցոր քամի մտած լինի՝ ցաքուցրիվ որոշումներ է կայացնում, անում է անհաշվարկ բաներ, մեկ բառով՝ քաղաքական հիստերիկություն։ Իսկ երկրի ղեկավարի հիստերիկությունը ազդում է պետության ու ժողովրդի վրա։

Մի անգամ երկրորդ նախագահն ասում էր՝ ես չեմ կարող պնդել, որ այս իշխանությունը թշնամու գործակալ է, բայց կարող եմ ասել, որ եթե այս իշխանությւոնը լիներ թուրքական գործակալ, կաներ այն, ինչ անում է։ Ռոբերտ Քոչարյանը դա ասում էր 44-օրյա պատերազմի, Արցախի հարցով բանակցությունները պրավալ տալու և հանձնելու մասով։ Լավ, իսկ տնտեսության մասով էլ նույնը չե՞նք կարող ասել։ Եթե Հայաստանի իշխանություինը լիներ թուրքական գործակալ, տնտեսական մասով էլ չէ՞ր անի այն, ինչ անում է։ Նրանք չէ՞, որ ուզում են մեր տնետսության փլուզում, գյուղատնտեսության քանդում, դաշնակիցների հետ թշնամանք։

Կարճ ասած՝ մի քանի օր առաջ ակցիա էին անում պոմիդոր աճեցնողները․ մեզ տեղեկացրին, որ ցանկանում են ակցիա անել ելակ աճեցնողները, խնդրեցին լուսաբանել։ Այո, կլուսաբանենք․ բայց կարծում եմ՝ լավագույն բողոքի ակցիան կլինի ամսի 7-ի ընտրությունը։ Մի իշխանություն, որը ձեզ ամեն տեղ գցում է, ձեզ սպառնում է, ձեզ արժենում է աշխատանք, առողջություն, ֆինանսական կորուստներ, կյանք է, ի վերջո, արժենում, պահում եք, որ ի՞նչ անեք։ Տեսնում ենք, որ այս հիստերիկների հետ ոչ մեկ չի ուզում աշխատել․ իսկ մենք ուզում ե՞նք։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ...