Սահմանադրության մեկ հոդված կփոխվի ոչ թե իմ, այլ 7 միլիոն հայերի համար․ Սամվել Կարապետյան 

22 Մայիսի, 2026

Սահմանադրության մեկ հոդված՝ 148-րդ հոդվածը, չի փոխվելու ինձ համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցնին, թե արժե՞ արդյոք մեկ մարդու համար փոխել Հայաստանի սահմանադրությունը։

«Դա արվում է այն 7 միլիոն հայերի համար, ում զրկել են իրենց երկրի կյանքին մասնակցելու իրավունքից։ Վախենալով դրսի մարդկանց հնարավորություններից՝ իրենք փակել են երկիրը ամբողջ սփյուռքի առաջ։ Մենք դրան ենք հասնելու, մինչև այդ հոդվածը չփոխվի։ Դա ես վերցրել եմ իմ վրա, որ փոխենք, քանի որ դա մեծ վնասներ է հասցնում մեր երկրին։

Հայաստանը փոքր երկիր է՝ սահմանափակ տնտեսությամբ, սահմանափակ հնարավորությունների երկիր է, և գիտենք, որ շատ մեծ երկրներում մենք ունենք շատ հաջողակ, ավելի հայրենասեր հայեր, ովքեր պատրաստ են օգնել մեր երկրին։ Ինչի՞ համար ենք մենք փակում։ Դուք գիտեք, որ հիմա հայերը նույնիսկ իրավունք չունեն մտնել Հայաստան։ Կոնկրետ երեկ մեր ընկերներին օդանավակայանից դեպորտ են արել անհասկանալի պատճառներով։ Մարդիկ եկել են իրենց հայրենիք, իրենց տուն։ Դա հասել է մարազմի աստիճանի արդեն։ Դրա համար մենք անելու ենք այդ քայլը՝ փոխելու ենք այդ հոդվածը։ Դա ընդամենը Ազգային ժողովում մի հատ քվեարկություն է։ Ոչ Սահմանադրություն ենք փոխում, ոչ ինձ համար ենք փոխում։ Դրանից կարող են օգտվել բոլորը։ Բոլորը կարող են դառնալ թե՛ նախարարներ, թե՛ տեղակալներ։ Դա շատ կարևոր խնդիր է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Անցնող տարիներին ինչին կպել է իշխող մեծամասնությունը՝ ՔՊ-ն, քանդել է․ Աննա Գրիգորյան 

«Ազգային ժողովի օրակարգ է բերվել հակասահմանադրական մի գործընթաց։ Չի կարող Ազգային ժողովը քննարկել եկեղեցու ներքին կյանքը։ Եվ սա ոչ թե իմ կարծիքն է կամ իմ վերաբերմունքն է դրա նկատմամբ, այլ որովհետև օրենքն է այդպես ասում։ Հայաստանի...

Ձեր այս գործողությունները բերելու են եկեղեցու շուրջ մոբիլիզացիայի․ Քրիստինե Վարդանյան

  «Քրիստինե Վարդանյանը պարբերաբար ստիպված է լինում իր համար էլ տհաճ ձեր վրա ձայնը բարձրացնել, որովհետև դուք չարաշահում եք վարողի ձեր բոլոր իրավունքները։ Ես շատ վատ բան եմ ասելու, բայց եթե դուք այս տեմպերով շարունակեք, հասարակությունը...

Սպասվում է անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 7-ի երեկոյան հնարավոր է, 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի...

Ազգային ժողովը չի կարող տարրական օրենքի դրույթ հարգել․ ինչի՞ մասին ենք խոսում․ Վարդևանյան 

  «Ամենամեծ խնդիրը միշտ առաջանում է, երբ կա երկակի ստանդարտ։ Երկակի ստանդարտը, կարծում եմ, նաև հենց ամենամեծ պատճառներից է եղել, որ մեր երկրում կա այսքան մեծ պառակտվածություն։ Եթե Ազգային ժողովի նիստը նախագահողը երկակի ստանդարտի...

5 օր ի՞նչ էիք անում, ձեր պաշտպանության նախարարն ի՞նչ էր անում․ Նարեկ Կարապետյան

  «Ադրբեջանցի զինվորը հատել է Հայաստանի սահմանը, որի մասին հարց տալու ժամանակ ծիծաղում են։ Երբ մեր գործընկերները հարց էին տալիս այդ մասին, այս կողմից ծիծաղներ հնչեցին, ու դա սկսեց լարել իրավիճակը։ Ադրբեջանցին հատել է Հայաստանի...