Հայաստան դաշինքը 2026 թվականի ընտրություններին հատուկ ուշադրություն է դարձրել Երևանին: Մենք մեր պլատֆորմում ունենք առանձին հատված Երևանի մասին, հատուկ գլուխ ենք առանձնացրել, որովհետև Երևանը ոչ միայն ամբողջ Հայաստանի, այլ աշխարհասփյուռ հայության սիրտն է, հոգին է, մայրաքաղաքն է, ու մենք արժանի ենք այնպիսի Երևանի, որտեղ քաոս չկա, որտեղ մի ծայրից մյուսը գնալու համար ժամուկես չես ծախսում, որտեղ գոնե գիտես, որ կայանման տեղ կգտնես: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի շրջանակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Երևանում վերջին տարիներին գույքահարկը էականորեն բարձրացել է: Բարեկամության շրջանում տուն կա, որ 26000-ից 590 000 դրամ է դարձել, 26 անգամ թանկացել է: Պատկերացնու՞մ եք երևանցին ինքը իր տանը վարձով է ապրում արդեն: Հիմա եթե սա ժողովրդին թալանել չի, տուգանքի մատերիալ սարքել չի, բա ի՞նչ ա։ Մեր պլատֆորմի կետերից մեկով էս գույքահարկի թանկացումը պիտի վերացնենք, չեղարկենք, հետ գնանք նորմալ սակագներին, որ երևանցին կարողանա իր տանը ապրել»,- նշեց նա:
Այն աշխատանքը, որը կատարվել էր, տվել է իր արդյունքը․ Եվրոպայի խորհրդի զեկուցողը նշել է ընտրությունների ընթացքում արձանագրված մի շարք խախտումներ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան»...
Այսօր Երևանում նոր կառուցվող թաղամասերից մեկում վերամբարձ կռունկն ընկել էր, տեղի ունեցածի հետևանքով 3 մարդ էր զոհվել։ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը», որը կառուցապատողն է, պարզաբանում է տարածել՝ կատարվածի վերաբերյալ նշելով հետևյալը․ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ...
ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի տարելիցին մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում, պարզապես սրբապղծություն էր։ Այն պահին, երբ մեր հերոս նահատակների հարազատները Եռաբլուրում սգում էին իրենց վիշտը,...
Սցենարիստ, գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի խափանման միջոցի հարցով մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության քննությունը դատարանում ավարտվեց։ Դատավոր Վահագն Մելիքյանը, ում մակագրվել էր Վահրամ Սահակյանի գործը, հրապարակեց վճիռը․ Սահակյանի նկատմամբ սահմանվեց վարչական...