Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ Տերը մշտապես օգնական ու պահապան լինի ազգիս հայոց․ Գարեգին Երկրորդ 

24 Ապրիլի, 2026

Մեր հայցն ու աղոթքն ենք առ Աստված բարձրացնում, որ Տերը մշտապես օգնական ու պահապան լինի ազգիս հայոց, ի Հայաստան, ի Սփյուռս։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգից հետո լրագրողներին ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառը շարունակեց. «Մենք աղոթք բարձրացրեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը իր շնորհը, խաղաղությունը, սերը հղի մեր ժողովրդի կյանքին, որպեսզի  հայոց ազգը սիրով, միաբան, համերաշխ և ոգով աննկուն դիմագրավի իր կյանքի բոլոր փորձությունները, մեր հայրերի լույս պատվիրաններով ու պատգամներով կերտի իր բարեշեն, առաջընթաց ու հզոր կյանքը  խաղաղության և անվտանգության պայմաններում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, խմբակցության անդամներ Լիանա Մանուկյանն ու Ռուբեն Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիի հետ։ Այս...

Էրդողանը կոչ է արել թյուրքական պետություններին տարածաշրջանը վերածել առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի խոշոր կենտրոնի

Էրդողանը կոչ է արել թյուրքական պետություններին տարածաշրջանը վերածել առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի խոշոր կենտրոնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովում կոչ է արել թյուրքական պետություններին տարածաշրջանը վերածել առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի խոշոր կենտրոնի։ Հայտնում է Անադոլու լրատվականը։...

ԿԸՀ-ն բաշխել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

ԿԸՀ-ն բաշխել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

2026 թվականի հոկտեմբերի 30-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝...

Թրամփը խոսել է Իրանի հետ գործարքի հնարավորության մասին

Թրամփը խոսել է Իրանի հետ գործարքի հնարավորության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տեսնում է Իրանի՝ խաղաղություն հաստատելու ցանկությունը, բայց ցանկանում է երաշխիքներ, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի։ «Նրանք ցանկանում են գործարք։ Գիտեք, նրանք պետք է գործարք կնքեն, բայց մեզ...

Մենք երբեք չենք հավատալու Փաշինյան-Ալիև տանդեմի ձևակերպած «ազնիվ խոսքին»․ Աննա Գրիգորյան

  «Ես ուզում եմ մի բանի վրա ձեր ուշադրությունը հրավիրել։ Ինքը հարց է տալիս, ինքը չի պնդում, ասում է՝ պետք է հասկանալ՝ արդյո՞ք դա է վերջին նախապայմանը, որովհետև կարող է պարզվել՝ անկլավների նախապայման կա, որ վերադարձի պայման կա...