Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ»

18 Ապրիլի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը իրականացրել է ուսումնասիրություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 35-րդ համարում ընդգրկված, «Ուրախ ավտոբուսի» ներկայացուցիչ Արաքսյա Վարդանյանի վերաբերյալ։ Պարզվեց, որ Արաքսյա Վարդանյանը հանդես է գալիս որպես Փարաքար համայնքի ավագանու անդամ և ՔՊ կուսակցության ակտիվ ներկայացուցիչ։ Հատկանշական է, որ երկարատև որոնումների արդյունքում նրա մասնագիտական կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում գրեթե տվյալներ չկան։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ միայն պաշտոնական հայտարարագրերն են հնարավորություն տալիս պատկերացում կազմել նրա աշխատանքային գործունեության և եկամուտների մասին։ Հայտարարագրերում նշված են նրա աշխատատեղերը՝
• «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն
• «Ավելիաց» կազմակերպություն

2024 թվականի հայտարարագրի տվյալներ
Ըստ 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Արաքսյա Վարդանյանի գույքն ու եկամուտները․
• Անշարժ գույք՝ բնակելի տուն Փարաքարում (համատեղ սեփականություն, 2013թ.),
• Հողամաս Փարաքարում (2019թ.),
• 2024-ին ձեռք բերված անավարտ շինություն Երևանում՝ 27,060,000 դրամ,
• Տրանսպորտային միջոց՝ HONDA (2018, ձեռքբերում՝ 01/07/2023),
• Թանկարժեք զարդ՝ 15,000,000 դրամ արժեքով,
• Բանկային հաշիվների մնացորդ՝ 2,645,320 դրամ,
• Կանխիկ միջոցներ՝ 1,000,000 դրամ,
• Վարկային պարտավորություն՝ 23,000,000 դրամ (բնակարան)։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7,842,313 դրամ՝ ստացված «Ձորակ» և «Ավելիաց» կազմակերպություններից։

2023 թվականի տվյալներ և փոփոխություններ
2023 թվականի հայտարարագրում արձանագրվում են զգալի տատանումներ․
• Թանկարժեք զարդ, սակայն այստեղ նշված է արդեն 20,000,000 դրամ,
• Տարվա սկզբում՝ HYUNDAI (2012),
• Տարվա ընթացքում ձեռք բերված HONDA (2018)՝ 5,820,000 դրամ,
• Տարվերջին նշվում է միայն HONDA մեքենան,
• Բանկային հաշիվներ՝ բացակայում են,
• Կանխիկ միջոցներ՝ 4,000,000 դրամ,
• Եկամուտներ՝ 3,836,730 դրամ («Ձորակ» կենտրոն)։

Հատկանշական է, որ տարվա ընթացքում մեքենայի օտարման վերաբերյալ տվյալ չի նշվում, սակայն տարվա վերջում Hyundai-ն այլևս չի երևում հայտարարագրում։

2022–2021 թվականների տվյալներ
2022 թվականի հայտարարագրում ընդհանրապես տրանսպորտային միջոց չի նշվում, բանկային հաշիվներ նույնպես բացակայում են, իսկ կանխիկ միջոցները կազմում են 4,000,000 դրամ։

2021 թվականի սկզբնական հայտարարագրում, պաշտոն ստանձնելու պահին, նշված է․
• 4,000 եվրո բանկային մնացորդ,
• 4,900,000 դրամ կանխիկ միջոց,
• եկամուտներ՝ բացակայում են։

Հատկանշական է՝ 2021 թվականին մեքենա հայտարագրված է։

Հակասություններ հայտարարագրերում
Տարբեր տարիների հայտարարագրերի համադրությամբ նկատվում են մի շարք անհամապատասխանություններ․
• Տրանսպորտային միջոցների շարժի և օտարման վերաբերյալ տվյալները ամբողջական չեն համընկնում,
• Բանկային հաշիվների մնացորդները կտրուկ տատանվում են՝ երբեմն զրոյից մինչև միլիոնավոր դրամներ,
• Թանկարժեք զարդի գնահատման արժեքը փոփոխվում է՝ 15 մլն-ից մինչև 20 մլն դրամ,
• Կանխիկ միջոցների չափը նույնպես զգալի տատանումներ ունի առանց բացատրական հիմնավորման։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ տարբեր տարիների տարեկան հայտարարագրերի համադրությունը ցույց է տալիս մի շարք էական անհամապատասխանություններ և չբացատրված փոփոխություններ գույքային և ֆինանսական տվյալներում։ Մասնավորապես, արձանագրվում են տրանսպորտային միջոցների առկայության և բացակայության չհամընկնող տվյալներ, բանկային հաշիվների մնացորդների կտրուկ տատանումներ, ինչպես նաև կանխիկ միջոցների և թանկարժեք գույքի արժեքների փոփոխություններ։ Եվ ամենակարևորը՝ թանկարժեք զարդն ինչ է, ինչ ծագում ունի, նվեր է ինչի դիմաց, թե գնում՝ ինչ միջոցներով։

Միաժամանակ, հայտարարագրերում նշված եկամուտների և ձեռքբերումների կառուցվածքը տարբեր տարիներին զգալիորեն փոխվում է՝ առանց հստակ բացատրական հիմնավորումների, ինչը առաջացնում է տվյալների համադրելիության և թափանցիկության վերաբերյալ հարցեր։

Ընդհանուր առմամբ, ներկայացված հայտարարագրերի վերլուծությունը վկայում է ֆինանսական ցուցանիշների անկանոն շարժերի մասին, որոնք պահանջում են լրացուցիչ պարզաբանումներ և վերահսկող մեխանիզմների առավել հստակ կիրառում Հայաստանի կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողովի կողմից»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Ժողովուրդ»  թերթի՝ 18․ 04․ 26

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...