Նրանք հաշվարկել չգիտեն, գիտելիքներ չունեն: Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, «Մեծ քաղաքականություն» խորագրով փոդքասթի չորրորդ թողարկման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Չկա գյուղարտադրանք, որը դու կարող ես արտահանել Թուրքիա կամ Ադրբեջան։
Ի դեպ ինչո՞ւ եմ նաև գյուղից խոսում, որովհետև գյուղերում Նիկոլ Փաշինյանը ունի ամենից բարձր վարկանիշ, բայց հենց իր քաղաքականությունը քանդում է այդ մարդկանց բարեկեցությունը։
Դու չես կարող Թուրքիա արտահանել ոչինչ։ Քո գյուղարտադրանքի որևէ տեսակ չես կարող, և Ադրբեջան չես կարող։
Ճիշտ հակառակն է լինելու։ Թուրքիայում սուբսիդավորման մակարդակի պատճառով այնտեղ շատ ավելի պաշտպանված է իրենց շուկան։ Ադրբեջանում էլ էլեկտրոէներգիան ավելի էժան է, նրանք ունեն նավթ, գազ և դրա հաշվին իրենց արտադրանքը մրցունակ է, միգուցե մի քիչ էլ ավել։
Ռուսաստանում շուկաներում մենք մրցակից ենք։ Գյուղատնտեսական արտադրանքի մրցակից ենք ռուսական շուկաներում։ Մենք մրցակից ենք, մենք չենք կարող իրար շուկաներից օգտվենք»,- նշեց նա։
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...
«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...
Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...
Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...