Հրապարակվել է ՔՊ-ի հեքիաթների նոր ժողովածուն․ «Կարճ ասած»

6 Ապրիլի, 2026

 

Ինչպես ասում են՝ «Երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ»․ ՔՊ-ի պարագայում սա քանիցս ապացուցվել է թե՛ պատերազմների ժամանակ, թե՛ ընտրություններից առաջ։ Ընտրություններում, բնականաբար, բազմաթիվ խոստումներ կլսեք․ տարբեր ուժերի իրական կամ անիրատեսական ծրագրերին դեռ կանդրադառնանք՝ ընտրություններին օգնելով ճիշտ կողմնորոշվել։ Այսօր բացել եմ ՔՊ-ի հեքիաթների ժողովածուն։ Իրենց նախընտրական ծրագիրն ուսումնասիրելիս ստացա տպավորություն, որ սրանք ծրագիրը գրել են համոզմամբ, որ ընտրողն այն չի կարդալու, չի վերլուծելու, չի համեմատելու։

100 հատ խոստում են տվել։ Դրանցից մեկը հետևյալն է՝ աղքատության կրճատում 5 տոկոսով։ 2018 թվականին Փաշինյանը խոստանում է աղքատությունը մինչև 2023-ը հաղթահարել, այսինքն՝ վերացնել։ Այս խոստումը ձախողելով՝ 7,5 տարի անց խոստանում է հիմա էլ աղքատությունը նվազեցնել 5 տոկոսով։ Այս ըտնթացքում, իհարկե՝ հաղթահարել են, բայց՝ ՔՊ-ական պաշտոնյաների աղքատությունը։ Այ իրենք որ հաստատ հաղթահարել են։ Խոստացել է, որ պետք է դեռ 3 տարի առաջ վերացրած լինեին աղքատությունը․ հիմա ասում է՝ ինձ ընտրեք, 5 տարում 5 տոկոս կիջնի․ այսինքն, եթե այսօր 700 հազար մարդ է աղքատ, 2031-ին աղքատ կլինի 600 հազարը։ Տարիներ շարունակ աղքատության մեջ գտնվողը թող որոշի՝ ևս մեկ անգամ հավատա՞լ․ եթե այո, թող պատրաստ լինի նույն խոստումը լսել 2031թ․-ին։

Խոստանում է 24-ժամյա ջրամատակարարում Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Ընդամենը օրերս հրապարակվեց ջրանջատումների գրաֆիկը․ պարզվեց, որ ամառվա սեզոնին պետք է 17-ժամյա ռեժիմով ջուր տան նրանց, ովքեր 24 ժամ ջուր ունեն։ Հիմա սրանք, որ ջրի մասին հազար ու մի խոստում են տվել, ասում են մեզ ընտրեք՝ 5 տարի հետո 3 քաղաքում շուրջօրյա ջուր կլինի։ Իսկ Հայաստանում կա 900 քաղաք ու գյուղ։ Այս տեմպերով հաշվեք, թե քանի հարյուր տարի անց բոլորը կունենան շուրջօրյա ջրամատակարարում։

Մյուս զավեշտալի կետը վերաբերում է խաղային ոլորտին։ Նիկոլի օրոք ավելի քան երբևէ կազինոն քանդել է մարդկանց տունը։ Սրանք որ գալիս էին իշխանության, խաղադրույքները 400 մլրդ դրամ էին տարեկան։ Ձև թափեցին, թե պայքարում են խաղադրույքների դենմ, հիմա տարեկան 8 տրիլիոն դրամ է, պետական պարտքի չափ։

Մեկ այլ խոստում է Արցախից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակարանով ապահովումը։ Նիկոլ Փաշինյանը, հանձնելով Արցախը, 5 հազար զոհ տալով, նաև հասավ Արցախի հայաթափմանը։ 150 հազար հոգի գաղթել են՝ շուրջ 30 հազար ընտանիք, խոստանում է 5 տարի հետո 10 հազարին տուն տալ։ Խոստում է՝ առանց հաշվարկի ու առանց երաշխիքի։ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, ասում է, որ 2-3 տարում հնարավոր է բոլորին ապահովել բնակարանով, ասում է՝ դեռ Աղետի գոտուց ունեմ այդ փորձը։ Նիկոլը ծրագրում գրել է 5 տարում 10 հազար ընտանիքի բնակապահովման մասին։ Դուք մտածեք, արցախցիներ ջան, մարդ, որը ձեզ զրկել է տնից ու շարունակ մունաթ եկել, բացի այդ՝ ոչ մի խոստում չի կատարել, ձեզ տուն կտա՞։

Սա նաև խոստանում է սահմանամերձ և գյուղական բնակավայրերում 3000 նոր տուն կառուցել։ Հիշո՞ւմ եք, խեստացել էին 2026 նթվականին շահագործման հանձնել նոր գյուղ, բայց ոչ մի տան հիմք դեռ չեն փորել։ Շուռնուխում էլ 11 հատ տուն պետք է սարքեին, 4 տարի տևեց ու միահարկ տների վրա աստղաբաշխական փողեր են ծախսել։

Հաջորդ երկու խոստումներն են՝ տավարի մսի ինքնաբավության բարձրացում՝ մինչև 93 տոկոս, կաթի ինքնաբավության մակարդակի բարձրացում՝ մինչև 89 տոկոս: Գյուղատնտեսները, կարծում եմ, կարձագանքեն․ ես միայն նշեմ, որ սրանց օրօք անասնագլխաքանակը պակասել է մինչև 80 հազարով․ ու անհասկանալի է, թե ինչպես են մսի ինքնաբավությունը բարձրացնելու կամ կաթի ինքնաբավությունը։ 7 տարում պակասել է 80 հազարով, բայց հաջորդ 5 տարվա համար ոսկե սարեր են խոստանում գյուղացիներին։

Հեքիաթների հաջորդ էջում ՔՊ-ն խոստանում է, ուշադրություն՝ 10 ջրամբար կառուցել։ Չեն ասում՝ այդ 10 ջրամբարը մտնում են էն 15 ջրամբարների ցանկի մե՞ջ, որ խոստանում էին կառուցել մինչև 2026 թվականը, բայց ոչ մեկը չեն կառուցել։ 15-ը խոստացել-չեն կառուցել, հիմա խոստանում են չկառուցել ևս 10-ը։

Այստեղ կա մի խոստում, որը ևս, ինչպես ջրամբարները, ձեզ վրա, ժողովուրդ ջան, ծախել են արդեն 5 ընտրություն՝ երկու Երևանի քաղաքապետարանի, 2 արտահերթ համապետական և մեկ հերթական համապետական ընտրության ժամանակ։ Խոսքը մետրոյի Աջափնյակ կայարանի մասին է։ 7-8 տարի է՝ դա են խոստանում․ էն որ պետք է 2024 թվականից սկսեին կառուցել, հիմա խոստանում են 2033-ին։ Կարող ենք գռազ գալ, որ եթե ՔՊ-ն մնա իշխանության, 2045 թվականի նախընտրական ծրագրում էլ կտեսնեք Աջափնյակի մետրոյի խոստումը։ Մի ուշագրավ խոստում էլ տիեզերական արբանյակներն են։ 2022 թվականին էլ մի հատ սպուտնիկ էին թռցրել․ նախ գրեցին, որ պատուհաս է դարձել մյուս սպուտնիկների համար, հետո էլ պարզվեց՝ միլիոնավոր դոլարների առերևույթ չարաշահումների կասկածներ կան, քրգործ էլ է հարուցված։

Եվ այս ոճով՝ 100 կետ։ ՔՊ-ն խոստումներ է տալիս նաև թոշակառուներին, դպրոցականներին, զինվորներին և բոլոր-բոլորին, այնպես, ինչպես 2018-ին էր տալիս ու բոլոր-բոլորին հիասթափեցնում։ Ու վստահաբար՝ այդ բոլոր խոստումները դարձյալ խաբելու համար են։ Մարդ, որ 8 տարի խաբել է, դժվար, չէ՞, հաջորդ 5 տարում բարոյականություն ձեռք բերի, մանավանդ որ ընդունակ չէ։ Որտեղ մարդկանց հարցնում ես Նիկոլի մասին, հիշում են չկատարած խոստումները, իրենց խաբվելը։ Նույն պատմությունը կրկնվում է։ Հուսամ՝ խաբվելու դեմ իմունիտետ են ձեռք բերել։

Կարճ ասած՝ սրանք ժողովրդին պարտք են ավելի քան 1000 խոստման կատարում։ Ինչպես ասում են՝ ստախոսի գլխավոր հույսը ժողովրդի կարճ հիշողությունն է։ Նրանք գրել են այս 100 կետանոց հեքիաթների ժողովածուն այն վստահությամբ, որ դուք մոռացել ենք նախորդ հեքիաթների ողբերգական ավարտը։ Ասում են՝ ստախոսներն օդում դղյակներ են կառուցում։ Նիկոլը բացառություն չէ. նա ժողովրդի համար 8 տարի շարունակ օդում անտեսանելի ջրամբարներ, մետրոներ է կառուցում, բայց իրական, թանկարժեք դղյակներ կառուցեց միայն իր թիմակիցների համար։ Սա պարզապես նախընտրական ծրագիր չէ, ժողովուրդ ջան, սա ծաղր է մարդկանց բանականության նկատմամբ: Ընտրությունը ձերն է՝ շարունակել հովանավորել նրանց դղյակաշինությունը, թե՞ վերջապես փակել այս վտանգավոր հեքիաթների գիրքը։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր...

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետից, Վեդի...

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Հաագայում հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ Ադրբեջանի...

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Այժմ, երբ Սահմանադրական դատարանն արդեն հրապարակել է իր վճիռը հունիսի 7-ի վիճարկված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, թույլ տվեք ներկայացնել նաև իմ անձնական վճիռը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Մանրամասն հետևելով ամբողջ ընտրական...