Այսօր մեզանից յուրաքանչյուրը կանգնած է ընտրության առաջ՝ լինել թզենի, որ միայն տերև ունի, թե ծառ, որ պտուղ է տալիս. Տեր Հեթում

30 Մարտի, 2026

Այսօր Մեծ Պահքի 42-րդ օրն է՝ Ավագ Երկուշաբթի։ Ծաղկազարդի լույսն ու խանդավառությունը դեռ թարմ են մեր սրտերում, բայց արդեն սկսվում է մի ճանապարհ, որ մեզ տանում է դեպի խաչի խորհրդավոր խորքերը, նշում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

«Մատթեոսի Ավետարանի այս հատվածում (21.18–22.14) մենք տեսնում ենք երեք պատկեր՝ անպտուղ թզենին, տաճարի մաքրումը և հարսանիքի առակը։ Սրանք երեք տարբեր դրվագներ չեն, այլ մեկ ամբողջական ճշմարտության երեք շերտեր։

Անպտուղ թզենին՝ մարդու հոգին է, որ արտաքինով կանաչ է, բայց ներսում պտուղ չունի։ Քրիստոսի խոսքը խիստ է, որովհետև սիրո խորքից է բխում․ Աստված չի բավարարվում միայն մեր արտաքին բարեպաշտությամբ։ Նա փնտրում է պտուղ՝ հավատքի կենդանի արտահայտություն, ողորմություն, ճշմարտություն։ Պահքը, ուրեմն, ինքնանպատակ զրկանք չէ, այլ պտղաբերության ճանապարհ։

Տաճարի մաքրումը մեզ հիշեցնում է, որ սրբությունը սկսվում է ներսից։ Մարդու սիրտը ևս տաճար է, և երբ այն լցվում է առևտրով՝ շահերով, հաշվարկներով, փառասիրությամբ, Աստծո ներկայությունը խամրում է։ Քրիստոս չի վախենում խախտել մեր ներքին «կարգուկանոնը», որպեսզի վերականգնի ճշմարիտ կարգը։ Երբեմն հոգևոր կյանքում խառնաշփոթը հենց բժշկության սկիզբն է։

Իսկ հարսանիքի առակը բացում է փրկության համընդհանուր հրավերը։ Բոլորը կանչված են, բայց ոչ բոլորը ընտրված։ Ոչ թե Աստված է սահմանափակում ընտրությունը, այլ մարդն է հաճախ մերժում՝ կամ անտարբերությամբ, կամ անհամապատասխան «հագուստով»՝ առանց հոգու նորոգության։ Աստծո արքայություն մտնելը միայն հրավեր ընդունել չէ, այլ նաև կերպարանափոխվել։

Այս երեք պատկերները միահյուսվում են մեկ կոչի մեջ՝ լինել պտղաբեր, լինել մաքուր, լինել պատրաստ։

Ծաղկազարդը մեզ հիշեցնում է, որ մենք նույնպես երբևէ ճյուղեր ենք պարզել՝ ասելով «Օվսաննա»։ Բայց Ավագ շաբաթը հարցնում է՝ արդյոք մեր «Օվսաննան» կդիմանա մինչև խաչի լռությունը։ Հավատը միայն հաղթական պահերի մեջ չէ, այլ նաև փորձության ու լռության մեջ մնալու կարողության մեջ։

Այսօր մեզանից յուրաքանչյուրը կանգնած է նույն ընտրության առաջ՝ լինել թզենի, որ միայն տերև ունի, թե ծառ, որ պտուղ է տալիս, լինել տաճար, որ լցված է աղմուկով, թե սրբություն, ուր Աստված է բնակվում, լինել հրավիրված, թե նաև ընտրված։

Թող այս Ավագ Երկուշաբթին դառնա ոչ միայն հիշողություն, այլ շրջադարձ՝ դեպի ներքին ճշմարտություն, որտեղ մարդը այլևս չի ձևացնում, այլ ապրում է Աստծո ներկայությամբ»,- նշել է Տեր Հեթումը։

Նմանատիպ նյութեր

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...