Մեծ «դեզինֆեկցիային» սպասելիս. ո՞վ և ինչպե՞ս է մաքրելու ՔՊ-ացված պետությունը․ «Կարճ ասած»

24 Մարտի, 2026

 

Այսօր՝ մարտի 24-ին, խորհրդարանն ընտրում էր Սահմանադրական դատարանի դատավորի։ Երբ այդ պաշտոնը թափուր մնաց, էլ ինչ խնդալու անուն ասես, որ չէին տալիս՝ որպես հավանական թեկնածու։ Բայց ոչ մեկի պարագայում տարակուսանք չառաջացավ․ հենց ուզում ենք զարմանալ կադրային քաղաքականության վրա, հիշում ենք, որ սրանք բավականին բարձր պաշտոնի են նշանակել կղանքը գովերգող ՔՊ-ականին ու էլ չենք զարմանում։ ՔՊ-ն առաջադրեց ՔՊ-ականի թեկնածությունը ՍԴ դատավորի համար։ Կասեք՝ ՔՊ-ն չի առաջադրել, ՀՀ նախագահն է առաջադրել։ ՀՀ նախագահն ո՞վ է։ Վահագն Խաչատուրյանը։ Ուրեմն՝ ՔՊ-ն։

ՍԴ-ն ՀՀ բարձրագույն դատական ատյանն է, անկախ, անաչառ, անկուսակցական։ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը 8 տարի ՔՊ-ական պատգամավոր է եղել, պատասխանատվության բաժին է կրում մեր երկրի գլխին այս 8 տարվա բոլոր ողբերգությունների համար, հակասահմանադրական օրենքների է կողմ քվեարկել, ձևախեղել է իր ձայնով Սահմանադրական Դատարանը, կողմ է եղել դատարանների շրջափակմանը, կողմ է եղել Արցախի հանձնմանն ու հայաթափելուն, կողմ է եղել ՀՀ սահմանադրությունը Ալիևի պահանջով փոխելուն, հանկարծ ասում է՝ չէ, ես արդեն անաչառ եմ ու գնում եմ միանալու նրանց, ովքեր, ամեն դեպքում՝ մեծ մասը, էլի ընտրվել են Նիկոլի հավատարիմ շրջանակից։

Ու որպես անաչառության հիմնավորում, ասում է՝ երդում եմ տալու, պարտավոր եմ հավատարիմ մնալ երդմանս։ Լո՞ւրջ։ Բա որպես ԱԺ պատգամավոր էլ եք երդվել՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության և այլնի համար։ Արել ե՞ք, նպաստել ե՞ք ՀՀ ինքնիշխանությանը, էդ երդումից հետո 200 քառակուսի կիլոմետր չե՞ն զավթել, թե՞ քաղաքացիական համերաշխություն եք բերել։

Նիկոլն ասում է՝ եթե ՍԴ-ն համարի խաղաղության պայմանագիրը սահմանադրությանը հակասող, կփոխեմ սահմանադրությունը։ Բա եթե ՍԴ որևէ անդամ սեփական դեմ կարծիքը հայտնի, հրահանգները չկատարի, ի՞նչ կլինի նրա հետ։ ՍԴ անաչառ դատավոր լինել խոստացողին հարցնում են՝ ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ Նիկոլը անկախ կառույց ԲԴԽ նախագահին ՍՄՍ-ով գործից հանեց, չի պատասխանում։ Դեռ չնշանակված՝ արդեն անաչառ չէ։ Պատկերացրեք՝ վաղը ՔՊ-ի կամ ՔՊ-ի հակառակորդների մասին գործ է գնում ՍԴ, ո՞նց է իրեն դրսևորելու։ Միայն Վլադիմիր Վարդանյանի հարցը չէ․ բոլոր անկախ կառույցներն են ՔՊ-ացվել։

Քա՞նի ՔՊ-ականի անուն տամ, որ դարձել են դատավոր՝ բոլոր ատյաններում։ ՔՊ-ական պատգամավորի աթոռից տանում են վճռաբեկում դատավոր, նրան մակագրում Փաշինյանի թիվ 1 քաղաքական հակառակորդի վերաբերյալ հակասահմանադրական գործը, նա էլ վերաբացում է։

Սա լրիվ դարձել է ԽՍՀՄ ու ԽՄԿԿ, որտեղ դատավորների մեծ մասը կուսակցական էր, կոմունիստական լինելը կարիերային առաջխաղացման հիմնական պայման էր, կուսակցությունն ազդում էր դատարանի որոշումների վրա, քաղաքական գործերով դատավորները առաջնորդվում էին ոչ էթե օրենքով, այլ կուսակցության դիրքորոշմամնբ, դատավորների նշանակումն ու առաջխաղաղումը և հեռացումը վերահսվկվում էր կուսակցության կողմից։ Ու բոլոր պաշտոնները կուսակցականներ էին, անկախ մարմին չկար։ Ուղղակի էն ժամանակ ՍՄՍ չկար, որ ՍՄՍ-ով կոնտրոլ անեին, հիմա կա։

Խնդրում եմ բերել անկախ մարմնի օրինակ, որ ՔՊ-ական լինելու կամ լոյալության սկզբունքով չի նշանակվել։ Կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողովի անդամ է ՔՊ-ն ընտրում, 4 տարի հետո գալիս է վերընտրվելու, մի երկու թեթև քննադատում է իշխանությանը, մի քանի ՔՊ-ական պատգամավորի նկատմամբ մանր վարույթ է հարուցած լինում, չեն ընտրում։ 2,5 տարի է՝ այդ կառույցը նախագահ չունի․ որովհետև այն զբաղվում է լույսի արագությամբ հարստացող պաշտոնյաների հայտարարագրերով, ուրեմն պետք է իրենց մարդը լինի։

ՔՊ-ի արդարադատության նախարարին, որը Նիկոլի նկարի հետ խոսում էր ու աղոթքներ արտասանում, նշանակում են անկախ մարմնի՝ բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Սա իր ընկերոջ հետ անաչառ դատավորի համարում ունեցողներին նկատողություն է տալիս ու հանում գործից, վերջում Նիկոլից ստանում է իր բաժին ՍՄՍ-ը ու վեշերը հավաքում։ Անկախ մարմնի ղեկավար էր, իբր։

Մի անկախ մարմին էլ գլխավոր դատախազությունն է։ Նիկոլն իր օգնականին մի օր ասաց՝ հիմա էլ կգնաս դատախազի պաշտոնում ինձ կօգնես, ու տարավ դարձրեց իրեն սպասարկող գլխավոր դատախազ։ Նիկոլը ասում է՝ պետք է այսինչը պատժվի, տիկին դատախազը մեկ շաբաթ հետո գործ է կարում։ Այ էդքան «անաչառ»։ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների մասին ինչ հաղորդում տալիս են հանցագործության մասին, կլինի պատերազմում դավաճանություն, կլինի ՔՊ-ում փողերի լվացման կասկածներ և այլն, բոլորը ասում է՝ նորմալ է։

Բոլոր անկախ կառույցներն են լցված ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյաններով։ Հստակ սահմանադրական պահանջ է, որ ՀՀ նախագահը պետք է լինի անկուսակական, հարգանք վայելող անձ։ ՔՊ կառավարության անդամներից մեկին՝ կուսակցական Վահագն Խաչատուրյանին, որին գուցե Նիկոլը սիրում էր, բայց ժողովուրդը չէր էլ ճանաչում, նշանակեցին ՀՀ նախագահ։ Մի օր գնաց կառավարության նիստին՝ որպես Նիկոլին ենթակա, հաջորդ օրը՝ նախագահական նստավայր, որպես էլի Նիկոլին ենթակա։ Հետո էլ ասում ենք՝ ինստիտուտը վարկաբեկված է։

Եվս մեկ նիկոլականի, որը աշխատում էր գլխավոր դատախազի տեղակալ, գործեր էին կարում քաղաքական ենթատեքստով, մի օր ասում են՝ ջհանդամը, թե դու մինչ այժմ հանրային մեղադրող չէիր, գործեր չէիք սարքում, հիմա դարձիր մարդու իրավունքների պաշտպան։ Դրա համար էլ նիկոլենք ինչ իրավունք էլ խախտում են, ծպտուն չկա։ Անահիտ Մանասյանին հարց են տալիս մարդու խախտված իրավունքի մասին, 40 րոպե պատասխանում է, բայց՝ անիմաստ ջուրծեծոցի։

Հակակոռուպցիան հանձնաժողովի նախագահ Նիկոլը նշանակում է մի մարդու, որը մեկ այլ անկախ մարմնի՝ ՀՔԾ նախագահ աշխատած ժամանակ իրեն զանգում հարցնում էր, թե ում կալանք տանք, ում ստորագրությամբ բաց թողնենք։ Ու իր հետ այդպիսի կոռուպցիոն կապի մեջ մտածին Նիկոլը նշանակում է անկախ մարմնի ղեկավար, հետո՝ ՍՄՍ-ով հանում։ Մեկ այլ անկախ մարմին՝ ԿԸՀ նախագահը․ էլի ընտրում են ՔՊ պատգամավորների ներսից, բայց աբսուրդ կերպով․ ինքն անձամբ մասնակցում է իր քվեարկությանը ու իր ձայնով ընտրվում։ «Անաչառ» ԿԸՀ նախագահը, որ Նիկոլի ընտանեկան թերթում լրագրող էր, հետո՝ Նիկոլի դեպուտատ։ ՀԾԿՀ-ն ևս անկախ մարմին է․ ո՞վ է դառնում նախագահ․ այո, ՔՊ-ական Մեսրոպ Մեսրոպյանը։ Նիկոլը կալանավորում է ՀԷՑ-ի սեփականատիրոջը ու ՔՊ-ական նախագահը ՀԷՑ-ը խլում է նրանից։

Սա ամբողջական ցանկը չէ։ Մի խնդիր այն է, որ անաչառ մարմնի ղեկավարներ ու անդամներ են նշանակվում ՔՊ-ականներ, մեկ այլ խնդիր է, որ նշանակվում են ոչ կոմպետենտներ։

Կարճ ասած՝ այ այսպես բոլոր կառույցները հատ-հատ հեղինակազրկվել են, ՔՊ-ֆիկացվել են։ Պետական անկախ մարմինները կորցրել են ինքնուրույնությունը, հեղինակազրկվել, խայտառակվել, զրկվել պրոֆեսիոնալիզմից։ Սրանք բոլորը ծառայում են Նիկոլի իշխանությանը։ Վաղը՝ իշխանափոխությունից հետո, կարծում եմ, որ կարիք է լինելու մեծ ուբորկայի՝ ախտահանումով․ դեզինֆեկցիա պետք է անել։ Այո, սրանք կգնան, բայց այդ կառույցները, որ զրոյից սարքվել են, լավից-վատից կայացել, կկարողանա՞ն վերականգնել վստահությունը իրենց նկատմամբ։ Դրա համար եմ ասում, ամեն տեղ այնպես են քանդել, որ շողուլի բերելու համար պետք է կատարյալ փորձառու առաջնորդ։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն չունենալը հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում: Գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչներին այժմ վերագրվում են «բաներ, որոնք բոլորովին տեղի չեն ունեցել»:  «Նարեկ...

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում: Մեկ տարի առաջ կառույցը բարձրաձայնել էր  Հայաստանից ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։  ...

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձորում՝ Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 13-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 13-ին,...

Ոստիկանությունը պատրաստվում է «Վերջին զանգին»

Ոստիկանությունը պատրաստվում է «Վերջին զանգին»

ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը մայիսի 20-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մայիսի 22-23-ը «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման պատշաճ կազմակերպման նպատակով։ Մասնակցում...

ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ․ Civilnet

ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ․ Civilnet

Կառավարության գրեթե բոլոր անդամները կան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների ցանկում։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է կառավարության անդամների, ԱԺ նախագահի ու փոխնախագահի, Երևանի քաղաքապետի, ՀԷՑ-ում և «Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչների...