Ինքնակործան քարոզարշավ. Փաշինյանը հաղթում է ինքն իրեն. «Կարճ ասած»

23 Մարտի, 2026

 

Հաշվել եմ 28 դեպք, բայց կարծում եմ՝ շատ են նման դեպքերը, երբ Փաշինյանը ինչ-որ բան է ասում ոգևորվածության պահին, հետո երբ հիշեցնում են իր խոսքերը, ասում է՝ ես էդպիսի բան եմ ասե՞լ։ Վերջինը երեկ էր, երբ իր կողմից և պատճառով Արցախից բռնի տեղահանվածներին ասաց փախածներ․ մի քանի ժամ հետո ժխտեց՝ անհնար է էդպիսի բան ասած լինեմ։ Երբ մարդ կատաղության ժամանակ, ոգևորության ժամանակ ասում է մի բան ու սթափ ժամանակ չի հիշում, ուրեմն արդեն բժիշկների տիրույթում է, հոգեբանական և  նյարդաբանական վիճակների հետ է կապված։ Բժշկական տերմինաբանության մեջ կա «դիսոցիատիվ ամնեզիա» արտահայտություն։ Դա այն է, երբ մարդն ուժեղ հուզական վիճակի ժամանակ կարող է «անջատվել» իրականությունից և հետո չհիշել իր խոսքը կամ գործողությունները։ Հիշողության խանգարում է, էպիզոդային կորուստ, որը կարող է տևել ժամերից մինչև տարիներ։ Մյուսը ինտենսիվ զայրույթի նոպաներն են, երբ պոռթկումներից հետո երբեմն չի հիշում կամ մասամբ է հիշում իր վարքը։ Սրանք կապ ունեն նյարդաբանական վիճակների հետ, հոգեբանները, ավելի շատ՝ հոգեբույժները պահանջում են անպայման դիմել իրենց, կա ստացիոնար վերահսկման խնդիր։ Իհարկե՝ կարող է դա լինել նաև ալկոհոլի կամ նյութերի ազդեցության տակ։

Նիկոլի պարագայում մեկ այլ հանգամանք էլ կա։ Այդ «չեմ հիշում»-ը, գուցե պատասխանատվությունից խուսափելու միջոց է, ինքնապաշտպանական միջոց, ասված խոսքից հետ կանգնում։ Երկիր ղեկավարողի համար շատ կարևոր է խոսքի վերահսկումը, հուզական կայունությունը, պատասխանատվությունը սեփական խոսքի համար։ Երկու դեպքում էլ մենք խնդիր ունենք․ որովհետև առաջինի դեպքում հոգեկան խնդրի մասին է և կարիք ունի բժիշկների գնահատականի, մյուս դեպքում, եթե դա գիտսկցված է, կարիք ունի քաղաքական-հասարակական գնահատականի։

Փաշինյանի երեկվա քայլը՝ մետրոյում մատ թափ տալը երեխայի հետ երթևեկող կնոջ վրա, հերթականն է․ ո՛չ առաջին անգամն է, ո՛չ վերջինը․ լիքը արել է ու քանի դեռ կողքը թիկանպահ ունի՝ էլի կանի։ Ժողովուրդ ջան, ոչ մեկս փորձանքից ապահովագրված չենք ու չենք իմանա, թե երբ կհանդիպենք Փաշինյանին։

Մի երկու օր առաջ դա եվրոպական ամբիոններից ասում էր՝ պետք է արցախցի մեր քույր ու եղբայրները մնան ու տնավորվեն Հայաստանում, նրանց հայրենիքը Հայաստանն է։ Երեկ ասում էր՝ փախել-եկել եք։ Արցախում ապրող մեր հայրենակիցները 1 հաց գնելու համար 24 ժամ հերթ են կանգնել, 9 ամիս շարունակ․ իսկ շրջափակման միակ պատճառը Նիկոլի՝ Արցախն Ադրբեջան ճանաչելն էր։ Արցախը դրանից 2 օրում 200 զոհ է տվել ու նրա համար, որ դա ասաց՝ մենք չենք գնա շրջափակված Արցախին օգնության, չնայած որ Արցախի անվտանգության երաշխավորն էր Հայաստանը։ Այսինքն՝ նա փախել է իր սահմանադրական պարտականություններից։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ չափահաս էին թե՛ Նիոլ Փաշինյանը, թե՛ Մերուժան Մոսիյանը։ Տարիքային տարբերությունը քիչ էր, բայց Նիկոլը թռնում է բանակից, թռնում է Արցախյան պատերազմից, իսկ Մերուժան Մոսիյանը դառնում է հրամանատար, ազատագրում է հողեր, ու զոհվում։ Նիկոլ Փաշինյանը ուրիշների սխրանքների գնով ազատագրած հողը հանձնում է, ու կյանքի գնով ազատագրած Մերուժան Մոսիյանի դստեր վրա մատ թափ տալիս։ Մարդ, որը փախել է բոլոր պատերազմներից՝ 1990-ականների, ապրիլյանի, 44-օրյայի, մարդ, որի կենսագրության ամենանկատելի դրվագը 2008-ի մարտի 1-ի դեպքերը սադրելուց հետո փախչելն էր, մարդ, որը 44-օրյայից հետո բունկերները դարձրել էր հիմնական կեցավայրը, իր կազմակերպած բռնագաղթի ենթարկվածներին ասում է փախածներ։ 

Ինչի՞ց է սկսում մատթափտվոցին․ նրանից, որ Նիկոլը իր փոքրացրած քարտեզը տալիս է, և այդ արժանապատիվ, երիտասարդ կինը չի վերցնում, ասում է՝ մենք ուրիշ քարտեզ ունենք։ Մենք ավելի մեծ քարտեզ ունեինք, որը Նիկոլն է փոքրացրել․ ու եթե այսօր մնաց, չգիտեմ, թե վաղվա քարտեզն ինչ տեսք կունենա։

Ասում է՝ չհամարձակվեք ասել, թե Ղարաբաղ եմ տվել։ Որքան էլ վատ զգաս, սպառնաս, մատ թափ տաս, թիկնապահներովդ վախեցնես, ոստիկան ու ԱԱԾ ուղարկես, ասելու են․ ու ամեն օր ավելի շատ մարդ է ասելու․ ժողովուրդն ասում է ու ասելու է, որ Արցախը հանձնող-ծախողը դո՛ւ ես, 5 հազարին զոհ տվողը դո՛ւ ես, 10 հազարից ավելի մեր տղերքի վիրավոր ու հաշմանդամ դարձնողը դո՛ւ ես, բռնագաղթ կազմակերպողը դո՛ւ ես, էրդողանի գիրքը գրկած քնողը դո՛ւ ես, թուրքի պահանջով մեր սիմվոլները, մեր ինքնությունը, մեր մայր օրենքը ջնջողն ու փոխողը դու ես։ Դո՛ւ ես դա արել։ Մենք գուցե իրոք սխալ բառ ենք օգտագործում։ Գնալուցդ հետո արդար քննությունը գուցե պարզի, որ պարզապես չի տվել-հանձնել պատերազմով ու Պրահայի թղթերով․ գուցե պարզվի՝ ծախել է․ գուցե քննությունը պարզի՝ կազինոյում կրվել է։ Բայց ինչ էլ իրականում եղած լինի՝ ինքն է արել։

Արմինե Մոսիյանին ուղերձ է հղել Նիկոլը, թե թե՝ որտեղ ասեք, երբ ասեք՝ գամ ներողություն խնդրեմ։ Անհնար է պատկերացնել՝ էլ ինչի է պատրաստ էս մարդը իր իշխանությունը պահելու խաթեր։ Հասկանալով, որ չեղած վարկանիշն էլ ավելի մեծ վնաս կրեց, պատրաստ է ներողության։ Ոչ մեկի մտքով չի անցնում, չէ՞, թե մեջը բարոյականություն է արթնացել։ Չէ, ժողովուրդ ջան, ուղղակի դեմը ընտրություններ են։ 3 տարի առաջ որ Սոնա Մնացականյանին գցեց մեքենայի տակ-սպանեց, ո՛չ ներողություն խնդրեց, ո՛չ իր վրա վերցրեց․ ընտրություն չկար այդ ժամանակ։ Այս սենց որ գնար իր տերերի, հովանավորների ոտքերը ընկներ բլոկադայի ժամանակ, ասեր՝ 9 ամիս սովամահ են լինում երեխաները, դադարեցրեք շրջափակումը, գուցե էդքան աղետալի չլիներ ամեն ինչ։ Կարող է գնալ, ոտքերն ընկնել ու գերիներին ազատել․ բայց դա էլ չի անի․ դրանով ոչ մի ձայն չի բերելու։ Մետրոյի միջադեպը այնքան ձայն իրենից խլեց․ այնքան անտարբերների այդ քայլով նա դրդեց, որ գնան ընտրության ու իրեն մերժեն, որ պատրաստ է քաղաքացու ոտքերն ընկնել, ներողություն խնդրել։

Իսկ ինչի՞ համար է ներողությունը․ որ արցախցիներին սարքել ես թափառակա՞ն, ընդունելո՞ւ ես մեղքդ, որ Արցախը ծախել ես, խոստովանությո՞ւն է, որ 5 հազար զոհ ես տվել, մեր վիրավորների, հաշմանդամություն ձեռքբերածների համա՞ր է ներողությունը, ներողությունից հետո կարող են վերադառնալ Արցա՞խ։ Ներողությունից հետո լինելու է հրաժարակա՞ն։ Չէ, ընդամենը ձայնը բարձրացնելու համար է ներողությունը։ Ո՞ւմ է պետք քո ներողությունը։

Կարճ ասած՝ ընդունելով, որ Փաշինյանի մասնակցությամբ ցանկացած բան տեղեկատվական աղբ է, բայց կարևոր եմ համարում նրա հանդիպումները ժողովրդի հետ, սեփական վարկանիշի հետ այդ պատերազմը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը ու պարտվում է նաև այդ պատերազմում։ Կարծում եմ՝ այս քարոզարշավում ոչ մի ընդդիմադիր ուժ կարիք չունի ասելու, համոզելու, հիմանվորելու, որ Նիկոլին ժողովուրդը ձայն չտա․ դա լավագույնս անում է այդ մարդը։ Պետք է քաջալերել, խնդրել, որ աշխատանքային օրերին էլ քարոզարշավ անի, ոչ միայն շաբաթ ու կիրակի։ Ոչինչ, թող մեր քույրերն ու եղբյայրները նյարդերը ամուր պահեն, դիմանան մի քիչ էլ։ Մեկ է՝ Նիկոլից լավ ոչ մեկ չի կարող հիմնավորել, որ նա վարչապետի աթոռին արժանի չէ։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարությանը ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մայրաքաղաքում երթևեկությունը կարգի բերելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի խոսքից հետո ոչինչ չփոխվեց, ավելին՝ նույնիսկ հիմա Երևանի...

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս Իրանի նոր գլխավոր հյուպատոս նշանակված Դավուդ Յայիչին այսօր կստանձնի իր պարտականությունները եւ կայցելի Կապան՝ փոխարինելով Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր եւ նշանակվել էր 2022 թվականին։...

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են...

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...