Նոր թատերաշրջանը բացվեց․ բեմին արտաքին հետախուզության շոուն է․ «Կարճ ասած»

11 Մարտի, 2026

 

Կան փոխաբերական արտահայտություններ, որոնք բոլոր լեզուներով նույն իմաստն ունեն։ Օրինակ՝ փրփուրից կախված, մազից կախված, ավազից կառուցված։ Սա նշանակում է անկայուն, ոչ հուսալի, անլուրջ հիմքի վրա լինել։ Երբ ասում ենք, որ Նիկոլը կախված է փրփուրներից, մազից, ուրեմն շատ անկայուն, փխրուն է նրա իշխանությունը և կարող է փուլ գալ։ Այսօր, այո,  նա այդ վիճակում է։ Իրավիճակը փրկելու փորձեր են անում։ Այս ընթացքում իշխանության բազմաթիվ քայլեր նախընտրական տրամաբանության մեջ են՝ Աննա-Նիկոլի բաժանումից մինչև կարկանդակ շոու և արտաքին հետախուզական ծառայության զեկույց։ Այս կառույցի երեկվա՝ մարտի 10-ի զեկույց կոչված բանը շատ տարօրինակ էր, չնայած որ ավելի վատ բառ էր այստեղ սազում։

Բեմադրությունը սկսված է։ Հայտնում են՝ իբր հետախուզական տեղեկություններ են ստանում, իբր այլ երկրում, հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի գործարարներին և մղում աջակցել Հայաստանի ընտրություններին մասնակցող որոշ ուժերի։ Հետո ՆԳ նախարարությունն է հայտնում, թե՝ եթե ունեք տեղեկություն, հայտնեք։ Ու Քրիստինե Գրիգորյանը, որ հենց էդ տեղեկություն ստացողն է, չգիտենք՝ հայտնո՞ւմ է, թե՞ իրականում չունինման տեղեկություն։ Եթե որևէ կառույց իրեն ուզում է լուրջ ընդունեն, պետք է տա կոնկրետ անուն, կոնկրետ փաստ՝ Մոզամբիկն է, Ուգանդան է, Թուրքիան է, ԱՄՆ-ն է, Ադրբեջանն է։ Ենթադրում եմ, որ խոսքը Ռուսաստանի մասին է։ Գուցե Ադրբեջանը, օգտագործում է իր կապերը և Ռուսաստանում մղում է  հայ գործարարներին, ՀՀ քաղաքացիներին աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Չէ՞ որ Ադրբեջանն ամեն ինչի պատրաստ է Նիկոլի համար։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, ով որ իրոք հավատում է Նիկոլի ստեղծած արտաքին հետախուզական ծառայության այս զեկույցին, մեկնաբանություն թողեք իմանամ։ Որ Քրիստինե Գրիգորյանն էդ ծառայության հետ կապ չունի, հասկանում ենք, բայց գոնե մի խայտառակեք ձեզ։

ՔՊ-ականները ահաբեկող տոնով տարածում են, թե՝ Ռուսաստանից հայեր են գալու, որ քվեարկեն ընտրություններում։ ժողովուրդ ջան, Հայաստանի քաղաքացիների մասնակցությունը ՀՀ ընտրություններում դեռ արգելված չէ, չէ՞։ Եվ ուրեմն ի՞նչ տարբերություն՝ որտեղից կգան։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, որ Ամերիկայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներ պետք է գան քվեարկության մասնակցելու։ Հետախուզություն անելու բան կա՞ էդտեղ։ Իրավունք ունեն, չէ՞, ՀՀ քաղաքացիները Հայաստանում խորհրդարան ընտրել։ Թե կոնկրետ բան գիտեք՝ ասեք, թե չէ՝ այլ երկիր, հատուկ ծառայություններ, գործարարներ, ՀՀ քաղաքացիներ․․․

Արտաքին հետախուզության ծառայությունը եթե ՔՊ-ի գրպանային կառույցը չլիներ, իմ պատկերացմամբ, այս պահին էնքա՜ն լուրջ թեմաներ կային, որ պետք է անդրադառնար ու հետախուզական, քննչական գործողություններով բացահայտեր․ օրինակ՝ ի՞նչ կապ կա նրա մեջ, որ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ ՀՀ սահմանադրությունը պետք է փոխվի, օրեր անց նույնը հայտարարում է ՀՀ իշխանությունը։ Սրա մեջ ի՞նչ կապ կա․ սրանք 2020 թվականի համավարակից առաջ էին ուզում փոխել սահմանադրությունը՝ ՍԴ կազմը փոփոխելու համար, հետո թեման փակվեց, ապա բացեց Ալիևը։

Արտաքին հետախուզական ծառայությւոնը պետք է կապը բացահայտի, թե ինչ կապ կա այն բանի միջև, որ էնտեղ Փաշազադեն հայտարարում է Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսի դեմ պայքարի մասին, օրեր անց էստեղ սկսում է այդ պայքարը իշխանությունը։ Մինչ այդ՝ չկար։ Թող արտաքինհետախուզական ծառայությունը փորձի բացահայտել կապը այն բանի, որ Ադրբեջանում հետախուզում են հայ գործիչների՝ բարերարից մինչև նախկին նախագահ ու նախարար ու այստեղ նրանց կալանավորում են, քրեական գործեր հարուցում։ Էդ ի՞նչ կապերի արդյունքում է։ Կամ էնտեղ հետախուզում են, էստեղ նրանց մուտքը երկիր փակվում է։ Սրա՛նք հետաքննեք։

Թուրքական որ մամուլը ուսումնասիրում ես, որ պաշտոնյայի ելույթը կարդում ես՝ շնորհակալ են Փաշինյանին ու թիմին՝ թուրքական նախապայմանները կատարելու, թուրքական գծի մեջ լինելու համար․ բա սրանո՛վ զբաղվեք։ Էս բոլորը որ թվարկեցի, ռեալ վտանգ եմ։

Եվրոպական խորհրդարանի նախագահն ասում է՝ Մոլդովայում գրասենյակ ենք բացել, որը պետք է նաև Հայաստանով զբաղվի։ Եվրամիությունը փող է ներդրել՝ 12 մլն դոլար, Հայաստանի ընտրությունների վրա․ հիբրիդային պատերազմներից են խսում․ բա արտաքին հետախուզությունը փորձել է՞ հասկանալ, թե ինչ հիբրիդային պատերազմներ են մղելու էդ փողերով հայ ժողովրդի դեմ, ի՞նչ հիբրիդային արագ արձագանքման խումբ են տեղակայում․ որ ի՞նչ անի։ Հետախուզական ծառայությունը հետաքրքրվում է՞, էդ ինքնիշխան Հայաստանի ինքնիշխան կառավարությունը ինչու է Արևմուտքից խնդրում միջամտել ՀՀ ընտրություններին։ Իրենք դրանից տեղեկություններ չե՞ն ստացել։ Դրանց հատուկ ծառայություններից չունե՞ք ինֆոներ։

Էսքան խոսում են մեր երկրում Մոլդովայի ընտրական փորձը կիրառելու մասին, արտաքին հետախուզության ծառայությունը մի անգամ ահազանգել է՞ էդ մասին, ուսումնասիրել է՞ Մոլդովայի փորձը, արդյունքը, ինչ եղավ էդ փորձից հետո։ Ահա թե ինչ եղավ․ հիմնական ընդդիմադիր ուժերին դուրս թողեցին մրցապայքարից, հաղթեց Արևմուտքի թեկնածու Մայա Սանդուն։ Իսկ հաղթանակից մի տարի անց հայտարարեց, որ ուզում է իր ինքնիշխան երկիրը միացնի Ռումինիային՝ ռուսական սպառնալիքից պաշտպանվելու համար։

Մոլդովայի փորձը դա է։ Հիմա թող ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը գնա ուսումնասիրի, էդ որ ասում են Հայաստանում Մոլդովայի փորձն են ուզում կիրառել, ի՞նչ նպատակ է հետապնդում, Նիկոլին պահեն իշխանության, որ մի տարի հետո Հայաստանը ո՞ր երկրին միացնի․ Մոլդովայի նախագահի նմանությամբ ասի՝ Հայաստանի ինքնիշխանությունը պահելու համար, ժողովրդավարությունը պահելու համար, ռուսական սպառնալիքից պաշտպանվելու համար Հայաստանը կողմ եմ, որ միանա Ադրբեջանի՞ն։ Բա էս լրիվ արտաքին հետախուզական ծառայության ուսումնասիրության թեման է։

Կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունը աննախանձելի վիճակում է․ տեսնում է, հասկանում է, որ փրփուրներից կախված վիճակում է։ Եթե աղետալի չլիներ վարկանիշը, դժվար թե կարիք ունենար հետախուզական ծառայությունների էսպիսի նվաստացումների, դժվար Արևմուտքից խնդրել միջամտություն, օգնություն, մոլդովական սցենարներ մտածեր։

Այսինքն իրենց հարցումները, ներգնա տուրերը ցույց են տալիս, որ իշխանությունը մազից կախված է, պահել չի լինում, և դիմում են ամեն մեթոդի։ Դրա համար եթե պետք լինի՝ համոզված եմ, որ սրանք երկիրը կհանձնեն անգամ թշնամիներին, մենակ թե իրենք մնան, թեկուզ վիլայեթի ղեկավար։

Էս ընտրությունները լրիվ վերածվում են ազգային ազատագրական պայքարի։ Դուք պատկերացնո՞ւմ եք ժողովուրդ, թե այս ընտրություններով ում դեմ եք պայքարելու ու եթե հաղթեք, ազատվեք այս իշխանություններից, ուրեմն ինչից եք ազատվում, ո՛ր պետությունների լծից։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են «Lexus» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի...

Արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում. Սամվել Կարապետյան

Մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելեու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել, նվերներ ստանալ Հայաստանում: Այս մասին «Երեք հարց Սամվել Կարապետյանին» հաղորդաշարի ժամանակ սաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության...

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն չունենալը հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում: Գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչներին այժմ վերագրվում են «բաներ, որոնք բոլորովին տեղի չեն ունեցել»:  «Նարեկ...

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում: Մեկ տարի առաջ կառույցը բարձրաձայնել էր  Հայաստանից ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։  ...