«Իրանը չի ցանկանում կոնֆլիկտ ունենալ Բաքվի հետ, սակայն Բաքուն այժմ գործում է ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից ելնելով». վերլուծաբան

9 Մարտի, 2026

Ադրբեջանը դարձել է վերջին երկիրը, որը ներքաշվել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեջ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը չորս անօդաչու սարքեր են հարվածել Նախիջևանին: Բաքվի պնդմամբ՝ դրանք արձակվել էին Իրանի տարածքից: Հարվածների հետևանքով վնասվել են շենքեր ու ենթակառուցվածքներ, վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ: Ինչպես գրում է Middle East Eye-ը, վերլուծաբանները նշում են, որ Իրանն իր պատասխան գործողություններով փորձում է ցույց տալ տարածաշրջանում ունեցած իր ազդեցությունը:

Տասնամյակներ շարունակ Պարսից ծոցի երկրները (արաբական երկրները) ներկայանում էին որպես «կայունության կղզյակներ» և գրավում ներդրողներին ու զբոսաշրջիկներին՝ հույսը դնելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա: Իրանի այս ռազմական գործողությունները նպատակ ունեն քանդել այդ պատկերացումը և ցույց տալ, որ պատերազմի վնասները կտարածվեն իր սահմաններից շատ հեռու:

Տարածաշրջանում տեղի ունեցող այս ցնցումները նպատակ ունեն ստիպել հարևան երկրներին ճնշում գործադրել Վաշինգտոնի (ԱՄՆ-ի) վրա, որպեսզի վերջինս դադարեցնի պատերազմը:

Վաշինգտոնյան Gulf State Analytics ընկերության տնօրեն Ջորջիո Կաֆիերոն կարծում է, որ այս անկայուն վիճակը կարող է դրդել Պարսից ծոցի երկրներին «համոզել Միացյալ Նահանգներին դադարեցնել իր ագրեսիվ գործողությունները»։

Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է չեզոք մնալ այս հակամարտությունում։

Միջադեպից հետո Ադրբեջանը 12 ժամով փակել էր բեռնատարների համար իր հարավային օդային տարածքը և Իրանի հետ սահմանային անցակետերը։ Այս քայլով խափանվել է Իրանը Ռուսաստանին կապող ամենակարճ ցամաքային ճանապարհներից մեկը։ Նախագահ Իլհամ Ալիևը նաև սպառնացել էր ռազմական պատասխան տալ, սակայն պաշտոնական արձագանք մինչ այժմ չի եղել։

Թեհրանը վաղուց է կասկածամտորեն վերաբերվում Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններին։ Իրանը մեղադրում էր Բաքվին այն բանում, որ վերջինս թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր տարածքը Իրանին հարվածելու համար։

Թեհրանցի մի քաղաքական վերլուծաբան, ով չի ցանկացել հայտնել իր անունը, Middle East Eye-ին հայտնել է, որ իրանցի պաշտոնյաները համոզված են, որ նախորդ բախումների ժամանակ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը։

Բաքուն հերքել է այդ մեղադրանքները: Այնուամենայնիվ, վերլուծաբանը նշել է, որ Իրանի առաջնորդները հակված են այս պատերազմը դիտարկել որպես գոյութենական սպառնալիք:

«Իրանը չի ցանկանում կոնֆլիկտ ունենալ Բաքվի հետ: Սակայն Բաքուն այժմ գործում է ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից ելնելով», — նշել է վերլուծաբանը՝ հավելելով, որ եթե Իրանում քաոս սկսվի, Ադրբեջանը կարող է դեր խաղալ տարածաշրջանային հետագա իրադարձությունների ձևավորման հարցում:

Անօդաչու թռչող սարքերի հետ կապված այս միջադեպը կարող է քաղաքական հիմք դառնալ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելու համար:

Միևնույն ժամանակ, Իրանի հնարավոր փլուզումը նաև լուրջ վտանգներ կստեղծի Ադրբեջանի համար:

Եթե ճգնաժամը սրվի, Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, մեծապես հույսը կդնի իր մոտակա դաշնակցի վրա:

Թուրքիան արդեն իսկ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ օգնելով նրան վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

«Կարծում եմ՝ եթե երբևէ ստեղծվի մի իրավիճակ, որը կսպառնա Ադրբեջանի ազգային անվտանգությանը, կարելի է ենթադրել, որ պաշտոնական Անկարան դա կդիտարկի նաև որպես սպառնալիք Թուրքիայի համար: Եվ, կարծում եմ, թուրքական իշխանությունները շատ հեռուն կգնան Ադրբեջանին պաշտպանելու համար», — հավելել է Կաֆիերոն:

Նմանատիպ նյութեր

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...

Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե

Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե

Ստեղծվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ Հայտարարության մեջ ասվում է. «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավորել ենք Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ Այս նախաձեռնության հիմքում միայն մեկ անձի...

Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. Պուտին

Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. Պուտին

Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ։ Այս  մասին հայտարարել է նախագահ Պուտինը Բիշքեկում Մոդիի հետ հանդիպման ժամանակ։ Հնդկաստանի վարչապետը զրույցի ընթացքում մասնավորապես անդրադարձել է Ուկրաինայի թեմային։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է...

Մաղթում եմ ձեզ ազատություն և հաղթանակ. դուք երկուսի համար էլ ցանկության պակաս չունեք․ Զատուլին՝ Քոչարյանին

Մաղթում եմ ձեզ ազատություն և հաղթանակ. դուք երկուսի համար էլ ցանկության պակաս չունեք․ Զատուլին՝ Քոչարյանին

Պետդումայի պատգամավոր և միջազգային Լազարևյան ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ Ռոբերտ Սեդրակովիչ։ Շնորհավոր ծնունդդ։ Երեսուն տարուց...

3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել

3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի...