Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 14։00-ից քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Ժամը 16։30-ին նույն դատարանը՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, քննում է Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։
Դատարանի բակում են հավաքվել Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանի աջակիցները, նախագահ Քոչարյանի համախոհներ։
Նախագահ Քոչարյանն ու որդին կալանավորվել են այս տարվա օգոստոսին, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոշտ հարցադրումից հետո։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։




