Մեր կառավարության մեծագույն առաքելությունը ես համարում եմ այն, որ մեր ժողովուրդը այդպես շվարածի կարգավիճակով չլինի. Փաշինյան

14 Հունվարի, 2026

Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ մենք չենք կարող միևնույն ժամանակ լինել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության անդամ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց հիմա ուրիշ իրողություն է պարզվում, որ այնուամենայնիվ տարածք կա և դեպի ԵՄ անդամակցության  ճանապարհով գնալ, և լինել ԵԱՏՄ անդամ։ Եվ մենք հիմա այսօր այդ տարածքի մեջ ենք։ Մենք հստակ հայտարարում ենք, ձև չենք անում, որ գնում ենք այս ճանապարհով։

Մենք այսօր ԵԱՏՄ անդամ ենք, ինչ նշանակում է որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։ Հետևաբար այնքան ինչքան համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք նաև մնալ ԵԱՏՄ անդամ։ Երբ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրի, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտությունից։

Իմիջիայլոց, ես դա էլ չեմ ուզում  թաքցնել և  չեմ ուզում դիվանագիտական սեթևեթանքի ժանրին տրվեմ, մեր կառավարության մեծագույն առաքելություններից մեկը ես համարում եմ այն, որ Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ ժողովուրդը ունենա ընտրություն։

Ընդհանրապես մեր նորանկախ շրջանի ամենակարևոր արձանագրումներից մեկը այն է, որ մեզ անընդհատ ներսից ու դրսից ասում են՝ դե մենք տարբերակ չունենք։ Ոչ, մենք ունենք տարբերակներ և մեր կառավարության մեծագույն առաքելությունը ես համարում եմ այն, որ մեր ժողովուրդը այդպես շիվարածի կարգավիճակով չլինի։

Մենք ունենք տարբերակներ, մեր այս ընթացքը ցույց տվեց, որ մենք ունենք տարբերակներ և մենք այդ տարբերակների մենյուն ստեղծում ենք Հայաստանի ժողովրդի համար։ Մենք նաև այդ մենյուի մեջ մենք առաջնորդում ենք և ասում ենք, որ այո, քանի որ ժողովրդավարությունը մեզ համար ընդամենը հանգամանքների, պատահական հանգամանքների բերում չէ, այլ մեզ համար ռազմավարություն է, բնականաբար ժողովրդավարական երկիրը ձգտում է լինել ժողովրդավարական երկրների միջավայրում, և մենք գնալու ենք այս ճանապարհով»,– հայտարարեց Փաշինյանը։

 

Նմանատիպ նյութեր

Յուրաքանչյուր մարդ, ով իշխող քաղաքական թիմից չէ` ենթարկվում է հետապնդման. պատգամավոր

Յուրաքանչյուր մարդ, ով իշխող քաղաքական թիմից չէ` ենթարկվում է հետապնդման. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը գրում է. «Հերթական շինծու մեղադրանքով ձերբակալվել է Վանաձոր համայնքի «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամ ընտրված, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը։...

Ձերբակալվել է Արթուր Այվազյանը, ով հանրությանը հայտնի է «Մանախ» մականունով

Ձերբակալվել է Արթուր Այվազյանը, ով հանրությանը հայտնի է «Մանախ» մականունով

Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Իրազեկում` ստանձնել եմ Արթուր Այվազյանի՝ «Մանախի», պաշտպանությունը և վերջինս երեկվանից ձերբակալված է։ Այս պահին նրա նկատմամբ հանրային հետապնդում դեռ չկա։ Հաշվի առնելով նախաքննության գաղտնիության հանգամանքը՝ այս...

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այսպես է նա պատասխանել...

Ո՞վ այլևս չի ստանա թաղման նպաստ․ կառավարությունը փոխում է գործող կարգը

«Շրջանառվում է նախագծերի փաթեթ: Առանցքային այդ փաթեթում «Պետական նպաստների մասին» օրենքի նախագիծն է, որով վերանայվում է թաղման նպաստի համակարգը։ Ի՞նչ է վերանայվում։ Բնականաբար, առաջինը վերանայվում է շահառուների շրջանակը։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա․ Ադրբեջանցու վերաբերյալ պահանջներ՝ ԱԱԾ-ին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա․ Ադրբեջանցու վերաբերյալ պահանջներ՝ ԱԱԾ-ին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց։ Պահանջում են կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած ադրբեջանցի հանցագործին։ Նրան չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում...