«Շրջանառվում է նախագծերի փաթեթ: Առանցքային այդ փաթեթում «Պետական նպաստների մասին» օրենքի նախագիծն է, որով վերանայվում է թաղման նպաստի համակարգը։
Ի՞նչ է վերանայվում։ Բնականաբար, առաջինը վերանայվում է շահառուների շրջանակը։ Ինչպես ցանկացած նպաստ, այն ունի շահառուների շրջանակ, դիմելու կարգ, վճարման կարգ և ժամկետներ։ Այսինքն՝ այս չորս հարցերին անդրադարձ է կատարվում արդեն նոր համակարգում, և չորս հարցերից առանցքայինը շահառուների խմբի շրջանակի նեղացումն է։
Այսօրվա գործող օրենսդրությամբ թաղման նպաստի իրավունք ունի այն անձը, ով կազմակերպում է կենսաթոշակառուի կամ անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի անդամի հուղարկավորությունը։
Այսօր սա է գործող կարգավորումը։ Նոր կարգավորումներով նախատեսվում է, որպեսզի թաղման նպաստ տրամադրվի միայն անապահովության համակարգում նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ հուղարկավորությունը կատարած անձին»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարումների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





