Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ արդյոք երկիրը կկարողանա՞ իր կոնյակը, բանջարեղենն ու մրգերը վաճառել Եվրամիության շուկայում։ Գրում է Ռիա Նովոստին:
«Եթե որոշել ես գնալ Եվրամիություն, ինչո՞ւ ես շտապում։ Հստակ որոշե՞լ ես, թե ուր են տանելու քո կոնյակը, ուր՝ բանջարեղենը, մրգերը։ Ի՞նչ ծավալներով», — ասել է Լուկաշենկոն Մինսկում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Նա կոչ է արել մտածել՝ արդյո՞ք Հայաստանը կկարողանա ԵՄ շուկայում վաճառքների միջոցով փոխարինել այն ծավալները, որոնք այսօր իրացնում է ԵԱՏՄ շուկայում։
«Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ իր ունեցածը չգիտի ուր վաճառել, բայց քոնը կգնի, լավ, գնա։ Բայց ինչո՞ւ ես շտապում։ Ինչո՞ւ ես սայլը ձիուց առաջ դնում», — հավելել է Բելառուսի նախագահը։
«Ես խնդրում եմ ձեզ, մի շտապեք այս հարցում։ Հավատացեք ինձ, որպես հին նախագահ, ես աշխատում եմ գրեթե 30 տարի, և ոչ ոք մեզ ոչ մի տեղ չի սպասում… Եվ սա շատ կարևոր է Հայաստանի համար. եթե դուք որոշել եք միանալ Եվրամիությանը, ո՞ւր եք շտապում», — ասել է Լուկաշենկոն՝ Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդին մասնակցող կառավարությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Պետք չէ շտապել հրաժարվել այն ամենից, ինչը այսօր քեզ օգուտ է տալիս։ Պետք չէ հեռանալ այս ընդհանուր շուկայից՝ ԵԱՏՄ երկրների շուկայից»,- ասել է Բելառուսի նախագահը։





