Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»

30 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրակրթական դպրոցներում վերջին տարիներին փակցվեց Փաշինյանի սիրելի կարգախոսը․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Առաջ փակցված էր «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խոսքը, որը Մեսրոպ Մաշտոցը գրել էր՝ գրերի գյուտից հետո։

Առաջ իմաստուններին հասկանալու եւ կյանքի իմաստն ըմբռնելու համար էին սովորում, հիմա՝ լավ ապրելու։

Իջեւանի դպրոցներում եւս փաշինյանական լոզունգն է փակցված։ Մենք Տավուշի մարզպետին հարցում էինք արել․ «Ո՞ւմ հրահանգով, որ օրենքի որ դրույթով է Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների պատերին փակցվել «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառումը»։ Մեզ պատասխանել են․ «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների պատերին «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառումը փակցվում է նոր կառուցված եւ վերանորոգված դպրոցներում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ըստ ՔՊ-ական պատգամավորի, եղբայրը լավություն է արել՝ ավտոմեքենան 2 մլն դրամով ՊՈԱԿ-ին վարձով տալով

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը բարեգործություն է համարել եղբոր քայլը, որը 300,000 դրամանոց «Opel» մակնիշի ավտոմեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին: «Մրցույթ է տեղի ունեցել, մասնակցել...

Հայ դատը շարունակելու է հայության խախտված իրավունքների վերականգմանն ուղղված պայքարը

Հայ դատը շարունակելու է հայության խախտված իրավունքների վերականգմանն ուղղված պայքարը

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպտեմբերի 25-28-ը Երևանում և Աղվերանում գումարվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցի համահայկական խորհրդաժողովը։ Մինչև խորհրդաժողովի բուն աշխատանքները, պատվիրակները նախ այցելեցին...

Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ը օգոստոսին առնվազն 15 թռիչք է իրականացրել դեպի Չինաստան. լրագրող

Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ը օգոստոսին առնվազն 15 թռիչք է իրականացրել դեպի Չինաստան. լրագրող

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ը օգոստոսին առնվազն 15 թռիչք է իրականացրել դեպի Չինաստան։ Ըստ իմ հաշվարկների՝ օգոստոսին Silk Way-ի տրանսպորտային ինքնաթիռները +/- 16 չվերթ են իրականացրել դեպի Ուրումչի: Բացի դա,...

Ռուս և Ուկրաինացի օդաչուների վեճի պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել

Ռուս և Ուկրաինացի օդաչուների վեճի պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել

Տագնապի ազդանշան արձակած FlyDubai ընկերության ինքնաթիռի ղեկին Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են եղել, հայտնում է N12-ը։ «Առկա տվյալներով՝ օդանավի հրամանատարը ազգությամբ ռուս է եղել, իսկ երկրորդ օդաչուն՝ ուկրաինացի», - նշված է հրապարակման մեջ։ Չորեքշաբթի օրը...

Բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման մասին խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց

Բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման մասին խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց

Բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման մասին օրենքի նախագծի քննարկումը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվեց։ Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ հարցի քննարկումը հետաձգվելու է, քանի որ նախնական քննարկում են ունեցել ոլորտի փորձագետների...