Եթե այսպես կարելի է, ինչու դա հնարավոր չէ մեր դեպքում․ Վարդանյանը՝ Ուկրաինային առաջարկված խաղաղության պլանի մասին

24 Նոյեմբերի, 2025

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նայենք Ուկրաինային առաջարկված խաղաղության պլանին՝ ոչ թե նրա լավ կամ վատ անվանելու համար, այլ մեկ այլ չափանիշով։
Եթե կարդացել եք այդ փաստաթղթի կետերը, առաջին փաստը, որ աչքի է ընկնում՝ կոնկրետությունն է՝ չափելի, իրավական ձևակերպումներով և հստակ մեխանիզմներով։
Իսկ հիմա հարցը․ եթե այսպես կարելի է, ինչու դա հնարավոր չէ մեր դեպքում։ Գուցե ամբողջ «գաղտնիքն» այն է, որ Փաշինյանը նախընտրել է միջնորդներ ներգրավելու փոխարեն կատարել Ալիևի հերթական պահանջը և բանակցել ուղիղ Ադրբեջանի հետ առանց միջնորդների։
Թրամփի փաստաթղթի օրինակով պարզ երևում է, թե ինչպիսի կոնկրետություն կարող է ունենալ խաղաղություն անունը կրող փաստաթուղթը։
Այդպիսի փաստաթուղթը պարտադիր պարունակում է՝
•հստակ անվտանգային երաշխիքներ
Օրինակ Ուկրաինային արված առաջարկի դեպքում գրված է՝ Ուկրաինան ստանում է անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից,
Մեր դեպքում բացակայում է որևէ երաշխիք
• տարածքային հարցերի հստակեցում և դրանց միջազգային վերահսկողություն
Փաթեում առաջարկվում է հստակ (անվանական) լուծում տարածքային հարցերի համար, կողմերը պարտավորվում են ուժով չխախտել այդ պայմանավորվածությունը, ոչ թե հարցը թողնում են երկու երկրների միջև գործող ինչ-որ հանձնաժողովի տիրույթում,
• հումանիտար պարտավորություններ,
կողմերը պարտավորվում են փոխանակվել բոլոր գերիներով, մեր դեպքում այդ հարցին որևէ անդրադարձ չկա
• դիտարկման, վերահսկման և խախտումների դեպքում պատժիչ մեխանիզմներ
Վերահսկողությունը իրականացնում է «Խաղաղության խորհուրդը»՝ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, Խախտումների դեպքում՝ պատժամիջոցներ:
Մեր դեպքում նման որևէ մեխանիզմ բացակայում է։
Արդյունքում մենք ունենք նախաստորագրած «թշնամական հայտարարությունների դիվանագիտական ձևակերպումներով թուղթ», որն անվանում են «խաղաղության պայմանագիր»։
Այնտեղ չկա առանձին անվտանգային բաժին, չկա երաշխիքների մեխանիզմ, չկա սահմանների հստակեցում, չկա երրորդ կողմի վերահսկողություն, չկա որևէ ուժի պատասխանատվություն։ Այսինքն՝ չկա այն ամենը, ինչը որևէ պետության համար նվազագույն պայման է «խաղաղություն» կոչվող փաստաթուղթ ստորագրելու համար։
Հենց դա է պատճառը, որ ՔՊ-ականներն ամեն անգամ կարկամում են, երբ ասում ես, ցույց տվեք ձեր բանակցած ու նախաստորագրած «խաղաղության» փաստաթղթի նման որևէ այլ խաղաղության փաստաթուղթ։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ...

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը: Այս մասին Ստրասբուրգից հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ...

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման հիմնական առաջնահերթությունները՝ առանձնացնելով պարենային և էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև արտաքին...

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...