Վեհափառն ընդունել է «Աղոթքի նախաճաշ»-ի մասնակիցներին

15 Նոյեմբերի, 2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության առիթով Հայաստան ժամանած օտարերկրյա մի խումբ հյուրերի. Այս մասին տեղեկանում են Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի ֆեյսբուքյան էջից:
«Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց ներկաներին, անդրադարձավ Հայոց Եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը՝ նշելով, որ Սուրբ Էջմիածինը նվիրական սրբավայր է համայն հայության համար և պատմության ամենադժվար պահերին օգնել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իբրև Մայր Եկեղեցի իր պատմական առաքելությամբ և հոգածու վերաբերմունքով առանձնակի նշանակություն ունի նաև Հայաստանում ապրող ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու և իշխանության միջև ստեղծված լարվածությանը և հակաեկեղեցական գործողություններին, ի մասնավորի ապօրինաբար ազատազրկված հոգևորականներին ու հայորդիներին առաջադրված անհիմն մեղադրանքներին։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց արցախահայերի ծանր կացությանը և նրանց կարիքներին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, ինչպես նաև Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։
Վերջում «Պահպանիչ» աղոթքով օրհնելով ներկաներին` Նորին Սրբությունը հայցեց, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի համայն աշխարհը և պարգևի ապահով ու բարօր կյանք բոլոր ժողովուրդներին»:

Նմանատիպ նյութեր

Ամերիկյան կողմից որևէ պատասխան չենք ստացել․ Իրանի ԱԳՆ

Ամերիկյան կողմից որևէ պատասխան չենք ստացել․ Իրանի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու մտադրության մասին՝ Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցություններ սկսելու համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք ամերիկյան կողմից որևէ...

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ վիրավորներ կան

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ վիրավորներ կան

Այսօր՝ նոյեմբերի 21-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Գարեգին Նժդեհ հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes-Benz G 550»-ը, մեկ այլ «Mercedes» և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1...

Երևանում կայանված մեքենայից խոշոր չափի գողություն է կատարվել․ ձերբակալված կա

Երևանում կայանված մեքենայից խոշոր չափի գողություն է կատարվել․ ձերբակալված կա

Նոյեմբերի 15-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ գիշերը կոտրել են Արշակունյաց պողոտայի իրենց բակում կայանված ավտոմեքենայի ապակիները և գողություն կատարել։ Ահազանգով մեկնած Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզեցին, որ գողացել...

Թրամփը Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն անվանել է աշխարհի ամենահզոր երկրները

Թրամփը Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն անվանել է աշխարհի ամենահզոր երկրները

Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր պետություններն են, հատկապես՝ տեխնոլոգիական ոլորտում։ Այս մասին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք այդ հարցը քննարկել ենք միասին՝ որպես աշխարհի երեք...

Նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում․ ՆԳՆ

Նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում․ ՆԳՆ

Արցախցիների դժգոհությանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն գովազդում է նոր անձնագրերի «անվտանգությունն ու հուսալիությունը»։ Բռնի տեղահանված արցախցիների շրջանում դժգոհության ալիք է բարձրացել նոր կենսաչափական անձնագրերում ծննդավայրի դիմաց «Ադրբեջան» գրառման պատճառով։ Խնդրին անդրադարձել...