Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ ԲԴԽ կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
Ըստ շրջանառվող լուրերի՝ վարույթը վերաբերում է Վեհափառի և եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնելուն։
Միջնորդության քննությունը նախատեսված է նոյեմբերի 16-ին։






