Վեհափառը կարևորել է ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը․ Մայր Աթոռ

27 Հոկտեմբերի, 2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Հայոց թեմի Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հովանու ներքո գործող «Արարատ» պարային համույթի անդամներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ համույթի գործունեությանը՝ կարևորելով ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությանը, ազգային ոգու զորացմանն ու ինքնության պահպանությանն ուղղված ջանքերը։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ սփյուռքում նման նախաձեռնությունները նպաստում են համայնքային կյանքի աշխուժացմանը և հայորդիների համախմբմանը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ։

Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց համույթի կայացմանն ու գործունեությանն իրենց նպաստը բերած բոլոր անձանց՝ հայ պարարվեստը զարգացնելու, նախնյաց մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և արտերկրում հայ մշակույթը ներկայացնելու նախանձախնդրության համար։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Հայոց Եկեղեցու հովանու ներքո իրականացվող կրթական ու մշակութային ծրագրերի հայապահպան առաքելությունը՝ անդրադառնալով նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող Հայորդյաց տների հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։

Վերջում Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետ, գործուն մասնակցություն բերել համայնքային կյանքին՝ մաղթելով ստեղծագործական նոր ձեռքբերումներ և հաջողություններ։

Նմանատիպ նյութեր

ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան․ Factor TV

ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան․ Factor TV

ՀՀ Սահմանադրության նոր նախագիծն առաջիկա շաբաթներին հասանելի կդառնա հասարակության լայն շերտերին: Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հստակեցնելով ժամկետը․ Նա շեշտադրել է, որ հրապարակվելիք փաստաթուղթը...

Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով երեք անձ է ձերբակալվել

Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով երեք անձ է ձերբակալվել

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15․10-ին, Շիրակի փողոցում ծառայություն իրականացնելիս Երևանի պարեկները, թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և «Ռենո Լոգան» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի...

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։ Քոլեջների հեռակա ուսուցմամբ դիմորդների դիմում-հայտերը և փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի...

Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները Պարսից ծոցում կարող են հարվածել գազի միջազգային շուկաներին․ Արաղչի

Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները Պարսից ծոցում կարող են հարվածել գազի միջազգային շուկաներին․ Արաղչի

Պարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները կարող են լուրջ վնաս հասցնել գազի միջազգային շուկաներին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: «Գազի մատակարարներն ու սպառողները մտահոգված են, որ Պարսից ծոցում Իսրայելի հնարավոր...