ԱԽՔ Ալեն Սիմոնյանը պարապուրդի է մատնված․ «Հրապարակ»

18 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է.  ԱԺ նախկին նախագահ, ներկայում ԱԽՔ Ալեն Սիմոնյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում նախկին աշխատավայրից․ նորում նա, կարելի է ասել, պարապուրդի է մատնված եւ օնլայն ռեժիմով հետեւում է նախկին աշխատավայրի գործունեությանը։

Երեկ՝ այն պահին, երբ խորհրդարանում իրավիճակը լարվեց` Ռուբեն Ռուբինյանի շնորհիվ, եւ «Ուժեղ Հայաստանը» լքեց նիստերի դահլիճը, Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում «թեմայի մեջ» արագ գրառում արեց։ Իսկ խորհրդարանում իրավիճակը լարվեց Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ելույթի ժամանակ։ ԱԺ ամբիոնից նա Գարեգին Երկրորդի ավազանի անունը մի քանի անգամ կրկնեց` քաջ իմանալով, որ ընդդիմությունը դրան արձագանքելու է սեղաններին հարվածելով եւ դահլիճը լքելով։

Նրան սաստելու փոխարեն Ռուբեն Ռուբինյանն էլ միացավ՝ փաշինյանական հայտնի արտահայտությունները կրկնելով եւ մի շնչով մանտրա դարձած տեքստն արտասանելով` Կտրիճ Ներսիսյան, ԿԳԲ-ի գործակալի եղբայր, կուսակրոնության խախտում, կոռուպցիոներների պաշտպան, քրիստոնեական բոլոր արժեքները պղծած, ընտրակեղծիքների աջակից… պետք է հեռանա եւ այլն: Իսկ վայրկյաններ անց Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում ինքն իրեն ցիտեց․ «Կտրիճ Ներսիսյանն ազգային անվտանգության մեծագույն սպառնալիք է: Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն Սիմոնյան»: Պարզ է, որ տիկնիկավարը կառավարության շենքից sms-ներով հրահանգներ է իջեցնում։ Նպատակը պարզ է` ընդդիմությանը խանգարել, Արսեն Գեւորգյանի մահվան թեման լռեցնել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝  18. 11․ 26թ

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն համաշխարհային իրավիճակից. Սի Ծինփին

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն համաշխարհային իրավիճակից. Սի Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները լայն հեռանկարներ ունեն և կախված չեն համաշխարհային իրավիճակից։ Նա նաև հայտնել է, որ Չինաստանը հանդես է գալիս Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման օգտին։ «Չինաստանը...

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության...

ՔՊ-ն սադրիչ պլան ունի․ «Հրապարակ»

ՔՊ-ն սադրիչ պլան ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի երեկվա ելույթից հետո իրավիճակը թեժացավ, եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը, քանի որ ՔՊ-ականները սկսեցին Վեհափառին ավազանի անունով դիմել: ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ ֆրակցիան...

Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»

Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի վերջին հրապարակումները նոր լարվածություն են առաջացրել ՔՊ-ում։ Եթե սկզբում նրա քննադատության թիրախը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր և մայրաքաղաքի անտանելի խցանումները, ապա այժմ նրա...