«Ի դեպ»․ Բա Պապոյանն ի՞նչ կուտի

11 Նոյեմբերի, 2025

Ի դեպ, մեկ շաբաթից ավել է՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «լավ» լուր է հայտնում հանրությանը՝ Ադրբեջանը թույլատրել է իր տարածքով Ղազախստանից ցորեն գա Հայաստան։ Եկավ։ Պարզվեց 4-րդ կարգի ցորեն է, որը կարող է օգտագործվել միայն որպես անասնակեր։ Դե ինչպես փոխնախարարն է ասում․  «Ցորենը ցորեն չի՞, կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի՞ տալիս»։ 

Ցորենը ցորեն է, կենդանին՝ կենդանի, մարդը՝ մարդ։ Իշխանությունն էլ պետք է իշխանություն լինի և հոգ տանի ժողովրդի մասին։ Այնինչ այս իշխանությունը կարծես թե ճիշտ հակառակն է անում։

Մինչ ցորենի տեղ հասնելը ամեն օր գովազդ անող Պապոյանին ժողովուրդը երկու հարց էր տալիս՝ արդյո՞ք ցորենի նոր խմբաքանակը կազդի ալյուրի գնի վրա, և արդյո՞ք վստահ են, որ այդ ցորենը թունավոր չի լինի։ Պապոյանը վստահեցնում էր՝ գնի վրա այլ հանգամանքներ էլ են ազդում, և նա պատրաստ է առաջինը փորձել այդ ցորենի հացը։

Այո, այլ հանգամանքներ էլ են ազդում գնի վրա։ Քանի որ այն, ինչ նրանք փորձում են ժողովրդին հրամցնել որպես ապաշրջափակում, իրականում ապաշրջափակում չէ։ Ցորենը Ղազախստանից հասնում է Ադրբեջան, Ադրբեջանից՝ Վրաստան, Վրաստանից՝ Հայաստան։

Պապոյանն չէր նշում, ըստ երևույթին՝ չգիտեր էլ, որ եկող ցորենը ալյուրի համար չէ։ Դե իսկ 4-րդ կարգի ցորենից հացի փորձարկման ընտրությունը թող մնա Պապոյանի վրա։ Սակայն փաստացի ստացվում է՝ ցորեն են բերում, հպարտանում դրանով, բայց անգամ նրանք չգիտեն՝ ինչ ցորեն են բերում և ինչ ճանապարհով, ժողովրդին էլ թողնում են այսպես ասած «լավ լուրերի» հույսին։

 

 

Նմանատիպ նյութեր

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...