«Ի դեպ»․ Այս անգամ է՞լ վստահենք պաշտոնական աղբյուրներին

10 Սեպտեմբերի, 2026

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հերթական անգամ հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ հաղորդագրության վերջում հավելելով․

«Հորդորում ենք զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ որևէ շահարկումից և հիմք ընդունել միայն Քննչական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալները»։

Նախ՝ հենց պաշտոնական աղբյուրներն են այս տարիների ընթացքում տարբեր թվեր հրապարակել։ Հետևաբար այս անգամ հրապարակված թիվը ևս դժվար է անվերապահորեն վստահելի համարել, քանի դեռ ամբողջությամբ չեն հրապարակվել զոհերի անունները։

Բայց այստեղ մեկ այլ հարց էլ կա։ Կարծում ենք՝ ոչ ոք չի մոռացել, թե 44-օրյա պատերազմի օրերին ինչպես էին մեզ հորդորում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։

Մենք էլ վստահում էինք ու ամեն օր լսում՝ «Հաղթելու ենք», «տակտիկական նահանջ է», «նոր դիրքեր ու տարածքներ ենք վերադարձրել», «Գյոռբագյոռ» օպերացիա և այլն։ Մինչդեռ թշնամին արդեն հասել էր Ստեփանակերտի մատույցներ։

Սա էր պաշտոնական աղբյուրներին վստահելու արդյունքը։

Ու հիմա նույն իշխանությունը կրկին ասում է՝ զոհերի տվյալների հարցում հետևեք պաշտոնական լրահոսին և վստահեք միայն պաշտոնական աղբյուրներին։

Բայց վստահությունը հորդորով չի վերականգնվում։ Հատկապես այն դեպքում, երբ խոսքը պատերազմի, հազարավոր զոհերի և տարիներ շարունակ իրար չհամընկնող պաշտոնական թվերի մասին է։

 

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ին ձայն տված մեր եղբայրներն ու քույրերը գերության մեջ են. Գառնիկ Դանիելյան

ՔՊ-ին ձայն տված մեր եղբայրներն ու քույրերը գերության մեջ են. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Մածեմածիկայի» ժամին գրատախտակին գնացող պատգամավորն այսօր անդրադարձել է իմ համեստ անձին և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին։ Առհասարակ, չէի անդրադառնա տիկնոջը, եթե մեր հայրենակիցներն ու լրագրողները չակնկալեին իմ...

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ. Լիլիթ Գալստյան

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ. Լիլիթ Գալստյան

«Երևանի պատերն ու անցումները պիտի մաքրել, ուրեմն պիտի ջնջել Ռոբերտ Աբաջյանի և մյուս հերոսների նկարները, դպրոցները պիտի նորոգել՝ ուրեմն պատերին մեխերի անցքեր պիտի չլնեն՝ հետևաբաև նաև Փառքի անկյուններ, Աշնակի մշակույթի տան պատին խունացել են Նժդեհի ու Մոնթեի նկարները,...

Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա

Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա՝ գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմը։ Այցի ընթացքում Փեզեշքիանը ելույթ կունենա գագաթնաժողովում, ինչպես նաև կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և...

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զшվթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը․ Hetq.am

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զшվթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը․ Hetq.am

Երկու ոտքը կորցրած մայր արջը գլորվելով շարժվում էր, քոթոթներին կերակրում: Կենդանին ահավոր նիհարել էր: Սա Շիկահողի արգելոցում կենդանաբան Հարութ Աղաթելյանի տեսած ամենաազդեցիկ դրվագներից մեկն է եղել: Ենթադրում են, որ արջը վերջույթները կորցրել է ականի պայթյունի...

Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն. Ոսկանյան

Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն. Ոսկանյան

Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Այսպես կոչված, «իսլամական ՆԱՏՕ»-ի կամ «Մեքքայի դաշինքի» պետությունների ներկայացուցիչները ժամանել են Թեհրան բանակցելու իրանական կողմի հետ։ Սաուդյան Արաբիայի...