«Ի դեպ»․ Երևանը խոսում է ինքնիշխանությունից, Բաքուն՝ վերաշարադրում պատմությունը

14 Սեպտեմբերի, 2026

Ի դեպ, չորս տարի առաջ հենց այս օրերին Ադրբեջանի զինված ուժերը հերթական լայնածավալ հարձակումն իրականացրին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ թիրախավորելով նաև Ջերմուկի ուղղությունը։ Երկօրյա մարտերի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ, օկուպացվեց ավելի քան 100 քառակուսի կմ հայկական տարածք։

Ութ տարի շարունակ Հայաստանի ինքնիշխանության մասին ամենօրյա ռեժիմով խոսող իշխանությունն այդ նույն ինքնիշխանության պաշտպանության համար զոհվածների հիշատակին որևէ միջոցառում չկազմակերպեց։ Փոխարենը՝ այդ օրերին իշխանության օրակարգում հեծանվարշավն էր։

Մինչդեռ Ադրբեջանում ընթանում է ճիշտ հակառակ գործընթացը։ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը եվրոպական մի շարք երկրների դեսպանների հետ այցելել է օկուպացված Արցախ, որտեղ հայկական եկեղեցիները ներկայացվել են որպես «ալբանական», իսկ հայկական մշակութային ժառանգության մաս կազմող թանգարանային գրքերն ու նմուշները դարձել են ծաղրանքի առարկա։

Այս ամենի ֆոնին հարց է առաջանում՝ ո՞րն է Հայաստանի իշխանության արձագանքը։ Երբ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է վերաշարադրել Արցախի պատմությունը, ջնջել հայկական հետքը և միջազգային հանրությանը ներկայացնել իր իսկ կառուցած պատումը, ինչպե՞ս է Հայաստանի իշխանությունը պատկերացնում խաղաղության օրակարգը՝ լռելով թե՛ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի զոհերի հիշատակի, թե՛ Արցախի հայկական ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին։

Լռենք, որ փխրուն խաղաղությանը չվնասենք․ ահա սա է ՔՊ-ական իշխանության արձագանքը։ Արդյո՞ք սա Բաքվում չի ընկալվում որպես իր օրակարգն ավելի առաջ տանելու հնարավորություն։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Վրաց-հայկական սահմանին կանխվել է մոտ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի՝ Վրաստան ապօրինի ներմուծման փորձը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։ Գերատեսչության տվյալներով՝...

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները․ «2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 830 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:...

Փաշինյանն ու թիմը խայտառակվել են 196 երկրի առաջ․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 29-ը, պատերազմի 33-րդ օրն էր, և թշնամին արդեն Շուշի բերդաքաղաքի մատույցներում էր։ Շուշին հանձնելու մեկնարկը կարելի է նշել այդ օրը։ Արայիկ Հարությունյանը Սուրբ Ղազանչեցոցի մոտից ահազանգեց՝...

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ ՌԴ Պետական Դումայում հանդիպել ենք «Միասնական Ռուսաստան» և «Արդար...

Հայաստանի ղեկավարի արձագանքը ծեծկռտուքին՝ հաստատված սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան 

  «Խորհրդարաններում ծեծկռտուքներ միշտ եղել են, ցավոք սրտի՝ կան և միշտ էլ լինելու են։ Լինի դա ավելի քիչ զարգացած, թե առավել զարգացած երկրում՝ դա իրականություն է։ Լավ իրականությո՞ւն է, իհարկե՝ ոչ։ Բայց լավ իրականություն չեն նաև...