Որդուս երազանքն էր գյուղական համայնքում, սահմանին մոտ տուն ունենալը․ զոհվածի մայր

3 Նոյեմբերի, 2025

 

«Որդուս երազանքն էր ինչ-որ գյուղական համայնքում տուն ունենալը ու սահմանին մոտիկ։ Նռնակաձիգ է եղել Էդգարը, հինգ օր շատ ինքնակազմակերպված մարտերի մեջ է եղել ու իր մարտական ուղին էլ, որ կարդում եմ, ես ինքս որպես մայր ուղղակի փշաքաղվում եմ ու ինքս իմ վրա զարմանում եմ, ասում եմ, որ առյուծ եմ մեծացրել ու տեղյակ չեմ եղել։ Էդգարը ինքը շատ կազմակերպված, շատ կենսուրախ, կյանքով լեցուն, հումորով, կամեցող, բարի, չգիտեմ բառերը երբեմն քիչ են լինում իմ տղային բնութագրելու։ Ես չեմ պատկերացնում, որ ինքը չկա, որովհետև իրականում ինքը իմ մեջ է, ու մենք հոգևոր կապվածություն ունենք իրար հետ, երբ որ մայրը իմանում ա իր որդին չկա, զոհվել է ու չի տրվում էմոցիաներին, ուղղակի մտածում է բանականությամբ, ամեն ինչ անում է, որ գոնե շիրիմ ունենա, որ կարողանա հետո գնա խնկարկի, խոսի, կիսվի: Իհարկե ես միշտ ասում եմ՝ իմ համար հոգևոր կապը ավելի կարևոր է, քան այդ քարե աշխարհը։ Մեր հյուրերին էլ, որ գալիս են հյուրատուն, ասում եմ ՝ Էդգարը կա, պարզապես տանը չի»,- այս մասին MarzNews-ի հետ զրույցում պատմել է 44 օրյա պատերազմում զոհված Էդգարի մայրը, ով տղայի երազանքների հետևից հասել է Սյունիքի մարզի Բնունիս գյուղ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...