Ո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանը իր հետ տարել ՀԷՑ․ թարմացվող ինֆոգրաֆիկա.

29 Հոկտեմբերի, 2025

Հուլիսի 18-ից, ինչ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը, ՀԷՑ-ում սկսեցին լայն թափով կադրային փոփոխությունները․ բարձր պաշտոններում նշանակվում են ՔՊ-ականներ, Փաշինյանի աջակիցներ, ՊՎԾ-ում Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատած անձինք։

Yerevan.Today-ը երկու անգամ արդեն անդրադարձել է ՀԷՑ-ում նորանշանակ ՔՊ-ականների մի մասին։

Այժմ հրապարակում ենք այլ աշխատողներին ցանկ, որոնց սոցցանցային էջերում ՔՊ-ական լինելը ֆիքսված չէ, սակայն իշխանության աջակիցներ են հանդես գալիս։

Լևոն Օհանեսյանը, որն այժմ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է, իրացման տնօրեն, նախկինում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենն էր, որն այժմ ղեկավարում է Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։ Լևոն Օհանեսյանը անկեղծ շնորհակալություններ էր հայտնում Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և ՔՊ-ականներից ում հասցնում էր։

Թոռնիկ Ալիյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Երևանի էներգաիրացման սպասարկման դեպարտամենտի պետի տեղակալն է։ Նա Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահն է, ում կարիերան բուռն զարգացում ունեցավ քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ ձայնագրություն պատրաստելուց ու այդ առիթով քրեական գործից սկսած։

ՀԷՑ Անվտանգության և վերահսկողության գծով տնօրենի տեղակալ, դեպարտամենտի պետ է աշխատում Արեգ Պապյանը, որն ակտիվորեն տարածում է Փաշինյանին, ՔՊ լրատվականի նյութերը, ինչպես նաև պետական վերահսկողական ծառայության նյութերը։ Ըստ ամենայնի, հենց այդ ծառայությունում էլ աշխատել է, որտեղից Ռոմանոս Պետրոսյանը տեղափոխել է ՀԷՑ։

ՀԷՑ խոշոր սպառողների սպասարկման տնօրենի տեղակալ է աշխատում Արմեն Միրզոյանը։ Ֆեյսբուքյան հարթակում ակտիվորեն տարածում էր ՊՎԾ նյութերը և Ռոմանոս Պետրոսյանի հետ կապված նյութերը՝ դեռ մինչ այդ պաշտոնին նշանակվելը։ Ըստ ամենայնի, նա ևսեղել է ՊՎԾ աշխատակից։

Նախորդ հրապարակումները՝

Ո՞ր ՔՊ-ականներն են պաշտոն ստանում ՀԷՑ-ում․ Ինֆոգրաֆիկա

ՀԷՑ-ում ՔՊ-ականների նոր «խմբաքանակ» են ստացել․ Ինֆոգրաֆիկա

 

Նմանատիպ նյութեր

Կարեն Դեմիրճյան փողոցում երթևեկությունը 2 շաբաթով կդադարեցվի

Կարեն Դեմիրճյան փողոցում երթևեկությունը 2 շաբաթով կդադարեցվի

Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ երթևեկությունը կդադարեցվի՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի...

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Օգոստոսի 18-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում արևելյան և հյուսիսարևելյան քամին կուժգնանա՝ հասնելով 17-20 մ/վ-ի։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի ու Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև...

Հնդկաստանում տաճարի փլուզման հետևանքով առնվազն յոթ մարդ է զnhվել

Հնդկաստանում տաճարի փլուզման հետևանքով առնվազն յոթ մարդ է զnhվել

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգի Լախիսարայի Աշոկ Դհամ տաճարում էլեկտրական սյան ընկնելու հետևանքով առաջացած փլուզման հետևանքով, ըստ պաշտոնյաների, զոհվել է առնվազն յոթ մարդ, իսկ տասնյակից ավելի մարդ վիրավորվել է։ «Ասում են, որ այնտեղ էլեկտրական սյուն է ընկել, և մարդիկ...

Ձեր վերանորոգած մանկապարտեզում ձեր բոցաշունչ տոնով, որ գոռանք ծեփոնները կթափվի մեր գլխին․ Մեսրոպ Մանուկյան

  «Երևան քաղաքում, ժողովո՛ւրդ, վերջին չորս տարին (հատուկ ՔՊ-ական գործընկերների համար եմ ասում) բյուջեով բերում են, ներկայացնում են մոտավորապես 15 հատ մանկապարտեզ։ Տիկի՛ն Մանավազյան, ուրեմն չորս տարվա մեջ 10 մանկապարտեզը նույնն է,...

Դուք ռիսկի եք ենթարկում մի ամբողջ սերնդի կրթության որակը․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին

Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ բարձրաձայնել, որովհետև դրանք թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ օրենսդրական անհետաձգելի լուծումների կարիք ունեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան»...