«Ի դեպ»․ Ի՞նչ են բանակցում ոտքի վրա

13 Հոկտեմբերի, 2025

Ի դեպ, այսօր Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի արաբական հանրապետություն, որտեղ հերթական անգամ հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Նրանք կարծեք առիթը բաց չեն թողնում միմյանց ոտքի վրա հանդիպելու համար։

Այս հանդիպումը ևս, ի թիվս այլ հանդիպումների, ոչնչով չառանձնացվեց՝ Փաշինյանն ու Ալիևը կանգնած ջերմ զրուցում էին Պակիստանի նախագահի հետ։ Որպես հիշեցում՝ Պակիստանը Ադրբեջանի գլխավոր ռազմավարական գործընկերներից մեկն է։

Երբեմն կարող է թվալ թե այսպիսի հանդիպումները ոչ մի կարևորություն չունեն։ Սակայն հիշեցնենք, որ Հայաստանի դիվանագիտական, ռազմական ձախողումները սկսեցին Դուշանբեում Փաշինյան-Ալիևի ոտքի վրա հանդիպումից։ Մինչ օրս կարևոր չբացահայտված հարց է մնում՝ վերելակային դիվանագիտության մանրամասները, որից հետո այսքան աղետ եկավ Հայաստանի գլխին։

Հարց է առաջանում․ այսօրվա, մեկ շաբաթ առաջվա, մեկ ամիս առաջվա ոտքի վրա խոսելու արդյունքները ե՞րբ է հայ ժողովուրդը իր մաշկի զգալու, և արդյոք կրկին աղետների՞ տեսքով են լինելու, թե՞ այսպես ասած աննախադեպ խաղաղության։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

2018 թվականի հունիսի 12-ին, ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ Մարտի 1-ի բացահայտումն է», գրում է News.am-ը: Մեկ և կես ամիս անց՝...

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Էրդողանը: «Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի...

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Այս մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Այս մասին գրում է Turkmenportal-ը։ Սպասվում է նաև Թուրքմենստանի...

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։ «Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան...

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Ադրբեջան

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Ադրբեջան

ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Բաքու։ Նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան ասաց վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Ավելի վաղ...