Հասկացա, սրբազան՝ ասացի, դու չես կարող հայհոյել, ինձ վրա մնաց. Աղվան Վարդանյան

6 Հոկտեմբերի, 2025

․․․ ՈՒ ԵՍ ՍԿՍԵՑԻ ՀԱՅՀՈՅԵԼ

Հոկտեմբերի 3֊ին, դատարանում Աջապահյան սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը լսելուց հետո, իջա ԱԱԾ տեսակցության։ Արքեպիսկոպոսը եկավ. ձիգ, խաղաղ, քմծիծաղով։ Մոտ երկու ժամ խոսեցինք ամեն ինչից, բարձր֊բարձր ծիծաղեցինք պիղծ ոչնչությունների վրա, ուրախ պատմություններ պատմեց-պատմեցի։
Բայց զայրացած էր՝ անամոթ, խայտառակ անարդարություն, դատավոր կնոջ կամակատար վարք, թելադրողի ստորություն։
Հոգևորական է․ հայհոյել չէր կարող։
-Հորաքույրս՝ Մարին,- ասաց՝ մեր գերդաստանից վերջինն էր ներգաղթել Բեյրութից, 1947֊ին։ Մյուս բոլորը Լենինական էին տեղավորվել, հորաքույրս՝ Թորոս ամուսնու հետ’ Երևան, Կիլիկիա թաղամաս։
Թորոսը համեստ, խելոք, լուռ մարդ էր՝ Մարին էր տունը կառավարում։
Երկու֊երեք տարի հետո, մի երկուշաբթի Մարին ասում է՝ գնում եմ Լենինական հարազատներիս տեսնեմ, ուրբաթ կգամ։

Ավտոկայանը՝ Կիլիկիային մոտիկ, ուրբաթ Թորոսը իջնում է ավտոկայան կնոջը դիմավորելու։ Ամբողջ օրը սպասում է, Մարի չկա։ Շաբաթ է գնում՝ նույնը։ Կիրակի՝ նույնը։ Հեռախոս-բան չկա։

Դառնում է տուն, բայց դե ներվային, ջղայնացած։ Ճամփին հանդիպում է մեկ ուրիշ հայրենադարձի, ով խայտառակ քֆուրչու համբավ ուներ։ Ի՞նչ կա, Թորոս եղբայր, ջղայն ես, հո բան չի՞ եղել։ Թորոսս’ բա չես ասի՝ Մարին երկուշաբթի գնաց, ասաց՝ ուրբաթ կգամ, երեք օր իջնում֊բարձրանում եմ, չկա։ Հա, ջղայն եմ, բայց հայհոյել չգիտեմ, ի՞նչ կլինի, իմ տեղը դու… Ու էս հարևանը բերանը բացում, յոթ հարկանի քֆուրներ Մարիի, Մարիի հարազատների հասցեին։ Թորոսը հանգստացած տուն է գնում։

Հասկացա, սրբազան՝ ասացի, դու չես կարող հայհոյել, ինձ վրա մնաց։ Ու ես սկսեցի հայհոյել՝ հաճույքով, սիրով։
Սրբազանս, կարծեմ, գոհ խուց վերադարձավ։

Աղվան Վարդանյան

 

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...