«Այն, որ այս իշխանություններն անշրջելի են թե՛ հակաարցախյան և թե՛ ընդհանրապես հակահայկական հարցերում, փաստ է, և իրենք գերկոնսոլիդացված են իրենց դիրքորոշումներում։ Նույն պատկերը չունենք արցախցիների պարագայում։ Բնական է՝ մանավանդ այս դժվար, ծանր իրավիճակում արցախցիներից նման մեծ մասշտաբների կոնսոլիդացիա ակնկալելն իրատեսական չէ։ Ընդհանրապես, միասնություն 100%-ով բնության մեջ չի լինում, բայց առնվազն այս խնդիրներում գոնե պետք է լինի շատ որոշակի, ինչպես ասեմ, հավաքականություն, անհատների համախմբում, իրապես վճռական մարդկանց գործոն, որը կստիպի նաև մյուսներին սթափվել։ Մենք ունենք Արցախի պետականության կայացման շնորհիվ, Արցախով կայացած տասնյակ ու տասնյակ նախկին պաշտոնյաներ, որոնց մեծ մասն այսօր Հայաստանում է, և որոնցից ձայն-ծպտուն չկա։ Բնական է, որ սա էլ է խնդիր, և այս հարցերն էլ պետք է դնել․ պետք է իմանանք՝ ով ով է, ով կա այս կռվի մեջ, ով՝ չկա»,- այս մասին «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






