Հիմա ձեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

6 Հոկտեմբերի, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի  հայտարարությունը Ազգային ժողովի 2026թ. հոկտեմբերի 6-ի նիստում․

«Պարոն Ռուբինյան, ձեր այսօրվա բարեկրթությունը կտրեմ փաստերով, որ Ալիևը շատ չոգևորվի։

Սովետական Միությունում վերջին մարդահամարը անցկացվել է 1989 թվականին։ Այդ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև բնակչության տեղաշարժեր էին գրանցվել։ Այնպես որ, ավելի ճշգրիտ պատկեր ունենալու համար հարկ է հենվել 1979 թվականի համամիութենական մարդահամարի տվյալների վրա։
Ի՞նչ են ասում թիվ-փաստերը։

Հայաստանում ապրում էր 160.841 ադրբեջանցի՝ ընդհանուր բնակչության 5.3 տոկոսը։ Ադրբեջանցիների 84.5 տոկոսը բնակվում էր գյուղական վայրերում՝ հիմնականում սահմանամերձ կամ խառը բնակեցված գոտիներում։ Որոշ թվով ադրբեջանցիներ կային Արարատի, Վարդենիսի, Մասիսի, Կապանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Ղուկասյանի, Ամասիայի տարածքներում։ Երևանում ադրբեջանցիների թիվը խիստ փոքր էր՝ ընդամենը 0.7 տոկոս։
Նույն թվականին հայերի թիվը Ադրբեջանում՝ 475.486 էր։ Համեմատեք՝ 160.000 և 475.000։ Հայերը Ադրբեջանի բնակչության 7.9 տոկոսն էին։ Միայն մայրաքաղաք Բաքվում 215,807 հայ էր ապրում՝ 14.1 տոկոս։ Խոշոր հայկական համայնք կար Կիրովաբադ-Գանձակում, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում 125.000 հայ էր ապրում՝ մարզի բնակչության 75 տոկոսը։ Նաև՝ Սումգայիթում, Նախիջևանում, Շահումյանում, Շամխորի, Խանլարի, Դաշքեսանի շրջաններում։

Միջանկյալ նշեմ, որ այդ ժամանակ Հայաստանի բնակչության ընդհանուր թիվը 3,037,159 էր, Ադրբեջանինը՝ 6,026,515։ Այժմ Հայաստանում՝ մոտ 3 միլիոն, Ադրբեջանում՝ ըստ իրենց, 10 միլիոն։
Այս է պատկերը։ Եվ երբ այսօր Ադրբեջանը խոսում է իրենց՝ մեծ չակերտների մեջ հարազատ օջախներ վերադառնալու 300,000-ի մասին, մենք էլ խոսում ենք, պետք է խոսենք նույն կարգավիճակն ունեցող առնվազն 700,000-ի մասին։

Մի բան էլ՝ Հայաստանից մեկնած ադրբեջանցիների 99 տոկոսը այստեղ իրենց տուն ասվածը փոխանակել են հայերի տների հետ, մինչդեռ հայերի բացարձակ մեծ մասը զրկվել է ամեն ինչից։ Սա ևս կարող է պահանջ լինել։
Բայց ունենք այս իշխանությունը ու այս նվաստացման քաղաքականությունը։

Այնպես որ, երբ խոսում եք 1979 թվականի ինչ-որ քարտեզների մասին, մի մոռացեք նաև ժողովրդագրական այս պատկերը։

Սրանց հեռանալուց հետո այս թիվ-փաստերը գործելու են։

Հիմա ձեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա»։

Աղվան Վարդանյանի ելույթը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԵԽԽՎ-ն լեգիտիմության խնդիր է դրել Հայաստանի ընտրությունների ելքի վրա․ Արամ Վարդևանյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկույցում Ռուսաստանի Դաշնության կողմից գործողությունների մասին խոսվում է, սակայն այդ բոլոր հարցերի հասցեատերը մեկ ուժ և մեկ մարդ է՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանը:...

Քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է իշխանությունը պահելու մոլուցքին․ Քրիստինե Վարդանյան 

«Ի՞նչ է ասում իշխանությունը Շաքիում կատարվածի վերաբերյալ։ Ասում է՝ մեր բացառիկ հարաբերությունների շնորհիվ մեզ տեղեկացրել են, որ նման բան հնարավոր է։ Առանց որևէ հեգնանքի եմ ասում՝ որևէ միլիգրամ հեգնանքի։ Բայց հարց է՝ ի՞նչ եք արել դուք այդ...

Իշխանությունը քննիչ հանձնաժողովով փորձում է շահել ժամանակ․ Հակոբ Բադալյան

Իշխանությունը քննիչ հանձնաժողովով փորձում է շահել ժամանակ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ընդդիմադիր խմբակցությունները ճիշտ որոշում կայացրին՝ հրաժարվելով մաս կազմել եկեղեցու մասին այդ քննիչ հանձնաժողովին, որ ստեղծում է խորհրդարանական մեծամասնությունը։ Ընդդիմադիր Ուժեղ Հայաստան եւ Հայաստան ֆրակցիաները չհայտնվեցին...

Շաքիի դեպքը չի մոռացվելու, որքան էլ գաթաների փառատոններ ու համերգներ լինեն․ Անուշ Միրզոյան

Շաքիի դեպքը չի մոռացվելու, որքան էլ գաթաների փառատոններ ու համերգներ լինեն։ Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ պետք է...