Արցախը լուծարելու վերաբերյալ փաստաթուղթը տեղափոխվելուց հետո այն անվավեր ենք ճանաչել․ Շահրամանյան

2 Սեպտեմբերի, 2025

Մենք դեմ ենք արտահայտվել Մինսկի խմբի լուծարմանը, որովհետև դա միջազգային հարթակներում ստեղծված միակ մեխանիզմն էր, որը զբաղվում էր Արցախի հարցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Սակայն տեսանք, որ նույնիսկ Մինսկի խմբի գոյության պայմաններում հնարավոր եղավ արցախցիներին բռնի տեղահանել իրենց հայրենիքից։ Հույս ունենք, որ կստեղծվեն այլ մեխանիզմներ, և մենք ևս կկարողանանք օգտվել դրանցից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանի գրառմանը՝ Շահրամանյանը նախ նշեց, որ չի ուզում մեկնաբանել նրա խոսքերը, բայց ուզում է անդրադառնալ մի հարցի:

«Եթե այսօր ասում են, որ Արցախի հարցը փակ է, որ Մինսկի խումբը լուծարվել է, և Արցախը համարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ապա պետք է արձանագրել՝ այս ամենը իրականացվել է ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում։ Փաշինյանն ինքն էր ասում՝ եթե դեմ եք այն ամենին, ինչ ես անում եմ, շարունակեք առանց ինձ։

Այս պարագայում ես համարում եմ, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, անկախ նրանից՝ մասնակցել է ընտրություններին, թե ոչ, ընտրել է այդ քաղաքական ուժին, թե ոչ, իր բաժին պատասխանատվությունն ունի։ Հույս ունեմ, որ առաջիկա հավանական ընտրությունների դեպքում ՀՀ քաղաքացին իր խոսքը կասի, և մենք՝ որպես Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, այդ հիման վրա կկողմնորոշվենք»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրին ու պատմության դասագրքի հայտնի հրապարակմանը, Շահրամանյանը նշեց․

«Դա իրականության հետ աղերս չունի: Փաստաբան Ռոման Երիցյանն անդրադարձել է այս հարցին, կգնանք իրավական ճանապարհով։ Այդ փաստաթուղթը միակ հնարավորությունն է եղել, որպեսզի ապահովեինք արցախցիների անվտանգ դուրս բերումը շրջափակումից: Այդ փաստաթուղթն իրավական ուժ չի ստացել ու տեղափոխվելուց հետո այն անվավեր ենք ճանաչել»։

 

Նմանատիպ նյութեր

Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ. «Ուժեղ Հայաստան»

Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողությունները վկայում են, որ իշխանության կողմից տրվող ուղղակի ցուցումները վտանգավոր...

ՀՀ-ում շարունակվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման կողմնակիցների հետապնդման միտումը. Զախարովա

ՀՀ-ում շարունակվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման կողմնակիցների հետապնդման միտումը. Զախարովա

Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ցավոք, Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի...

Իրանն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները անվանել է «մաքուր պարոդիա»

Իրանն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները անվանել է «մաքուր պարոդիա»

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունն անվանել է «մաքուր պարոդիա»՝ քննադատելով երկրի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների փաթեթը։ «Վաշինգտոնը դիմում է Բահրեյնին՝ մի երկրի, որը գործնականում էական տնտեսական կապեր չունի Իրանի հետ, որպեսզի...

Վարորդների միջև վեճն ավարտվել է ձերբակալությամբ. ՆԳՆ

Վարորդների միջև վեճն ավարտվել է ձերբակալությամբ. ՆԳՆ

Օգոստոսի 19-ի ժամը 23․30-ի սահմաններում մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում վարորդների միջև տեղի է ունեցել միջադեպ։ Ըստ տեղեկության՝ «Մերսեդեսի» վարորդը, ձայնային ազդանշան տալու չնչին առիթով, խախտելով երթևեկության կանոնները՝ վազանց է կատարել ու մեքենայով փակել «Կիա»...

Ադրբեջանը պատասխան է պահանջում Ռուսաստանից

Ադրբեջանը պատասխան է պահանջում Ռուսաստանից

Ադրբեջանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է օգոստոսի 27-ի ցերեկը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան առջև անհայտ անձանց կողմից հակաադրբեջանական բնույթի սադրիչ պատկերների տեղադրումը: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեանի ԱԳՆ-ն։ «Չի բացառվում, որ այս...