Սյունիքում սկսել են «խաղաղության» քարոզը․ «Հրապարակ»

13 Օգոստոսի, 2025

«Հրապարակ»-ը գրում է․

Չնայած ամեն տարի Սյունիքում համայնքների օրվա առիթով միջոցառումներ են կազմակերպվել, սակայն այս տարի ներքին հրահանգ կա, որ մեծ շուքով նշվեն այդ օրերը։ Օգոստոսի 15-ին՝ Գորիսի, 16-ին՝ Կապանի, 24-ին՝ Քաջարանի օրերն են: Որոշվել է սյունեցիներին տոն պարգևել, իշխանության նկատմամբ դրական վերաբերմունք առաջացնել։

Օրեր առաջ էլ Տեղ սահմանամերձ համայնքն է առաջին անգամ նշել համայնքի տոնը, որին անգամ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն է մասնակցել, որը վերջին շրջանում չէր մասնակցում մարզային միջոցառումներին, հատկապես նրանց, որոնց ներկա էր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մեզ ասացին, որ մարզպետի հետ հարաբերությունները վերականգնվել են` Փարսյանը նաև ուղեկցում էր շաբաթներ առաջ եռօրյա այցով Սյունիք մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն անգամ վաշինգտոնյան համաձայնագրին է իր ելույթում անդրադարձել, ասել, որ Դոնալդ Թրամփի երաշխավորությամբ խաղաղության հռչակագրի նախաստորագրումն արժեքավոր փաստաթուղթ է՝ խաղաղության մասին, իսկ Տեղի բնակիչներն արարող-ստեղծող են, եթե խաղաղություն լինի, կստեղծեն ու լավ կապրեն։

 

Նմանատիպ նյութեր

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային...

Դատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքը

Դատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց մինչև փետրվարի 8-ը։ Ինքը՝ Սարգսյանը, հայտնեց, որ չունի միջնորդություն և խնդրեց միանգամից մեկ տարով երկարացնել տնային կալանքը՝ հավելելով, որ «այս դատարանում արդարադատություն պետք չի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականներին։ Այս հանդիպումը շարունակությունն է երեկ՝ նոյեմբերի 4-ի ուշ երեկոյան քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած հանդիպման։ Մանրամասն՝ ուղիղ...

Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ 5-ամյա երեխայի մահվան դեպքից. news.am

Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ 5-ամյա երեխայի մահվան դեպքից. news.am

Երևանում 3–րդ հարկից վայր ընկած և մահացած 5 տարեկան երեխան ապրում էր տատիկի, պապիկի և քեռու հետ, մայրը մահացել է։ Այս մասին NEWS.am—ի փոխանցմամբ՝ պատմել են շենքի բնակիչները։ «Շատ ուշադիր մարդիկ են, դե պատկերացրեք, որ մայրը մահացել է, ո՞նց կպահեն այդ երեխային։ Մեկը...

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում են արտահերթ ընտրություններ. Միրզոյան

  «Երբ որ կառավարությունը  բերում է  սահմանադրության նախագիծ, քվեարկությամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթե չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն։ Չեմ կարող պատկերացել կամ հիշել մի իրավիճակ, որ մի...