Կառավարությունը վաճառում է նվեր ստացած բաժնետոմսերը

7 Օգոստոսի, 2025

Հայաստանի կառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա»-ում ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը։

Համապատասխան որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարությունը օգոստոսի 7-ի նիստում։

Հարցը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում էր։

Մասնավորապես ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Հայաստանի վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։

ՀՀ կառավարությունը իր 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գործարքից կստանա 50 միլիոն դոլար։

2024 թվականի փետրվարին «Վիվա Արմենիա»-ն իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերել էր ՀՀ կառավարությանը։

 

Նմանատիպ նյութեր

ՍԴ-ն հարցին հանգուցալուծում չտվեց՝ կասկածի տակ դնելով կազմի լեգիտիմությունը. Արամ Վարդևանյան

ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ «Կարևոր է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը ուղիղ նշեց, որ ընտրական վեճերով նույնիսկ հինգ...

«Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր

«Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր

Հայաստանի իշխանությունները հանրությանը համոզում էին, թե արտաքին քաղաքական նոր ուղեգիծը բացելու է նոր տնտեսական հնարավորություններ, հայկական արտադրանքն էլ հեշտությամբ կգտնի այլընտրանքային շուկաներ։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է։ ԱԺ «Հայաստան» խմբակցության...

Եղել է ԿԸՀ համաձայնությունը, որ ընտրական գործընթացը լինի խախտումներով․ Արծվիկ Մինասյան

ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ «Այս գործով խնդիրը միայն այն չէ, որ որևէ որոշում չի կայացվել, խնդիրն այն է, որ չի իրականացվել...

Մենք արձանագրել ենք ավելի քան 27 000-ով պակաս ստորագրություն, քան ընտրողների թիվն է․ Հովհաննես Խուդոյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ «Տեղամասերում առկա ստորագրված ցուցակներում արձանագրվել են անհամապատասխանություններ։ Խոսքը այնպիսի...

Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան

ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ «Ինչ էլ որոշի Սահմանադրական դատարանը հայ ժողովրդի պատմության մեջ 2026 թվականի խորհրդարանական...