Դուք վկա եք, ինչի՞ եք մտահոգվում տեսանյութը մոնտաժված է, թե՝ ոչ․ Էրիկ Ալեքսանյան

1 Օգոստոսի, 2025

Հուլիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունեցել Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը, որտեղ հարցաքննվել են, այսպես կոչված, տուժողներն ու վկաները։

«Դուք ասել եք, որ ձեզ համար տեսանյութերը հավաստի չեն։ Կարո՞ղ եք բացատրել՝ ինչի համար»,- հարցրեց Լևոն Քոչարյանը։

Վկա ոստիկանը պատասխանեց․ «Հնարավոր է մոնտաժված լինեն»։

Ի պատասխան փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հետաքրքրվեց․ «Իսկ ինչի՞ց մտավախություն կա, որ մտածում եք մոնտաժված են։ Սովորաբար, երբ ինչ-որ տեսանյութ մոնտաժվելու վերաբերյալ կասկած է հայտնվում, ուրեմն ինչ-որ մի բանի մտավախություն ունես, որ էդպես ես ասում, այ օրինակ, դո՞ւք ինչ ունեք մտածելու մոնտաժված է, թե՝ չէ, դուք վկա եք, դուք ինչի՞ եք մտահոգվում»

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...