Չի բացառվում՝ ՀՀ նախկին ոստիկանապետին նոր պաշտոնի նշանակեն. «Ժողովուրդ»

23 Հուլիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Արտաշատ քաղաքում ՔՊ վերնախավի մասնակցությամբ կայացած ծնունդին բավականին հետաքրքիր հյուրեր են եղել։

Մամուլը գրել էր, որ Արտաշատում գտնվող «Ադանա» ռեստորանում մեծ շուքով իր 50-ամյակն է նշել ՔՊ-ական պատգամավոր, Փաշինյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Վահե Ղալումյանը։ «Ժողովուրդ» օրաթերթին ականատեսները պատմեցին, որ ծնունդին ներկա է եղել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Ներկա հյուրերը նկատել են, թե ինչպես են ՔՊ-ականները հատուկ մոտենում ու ողջագուրվում նախկին ոստիկանապետի հետ: Նկատելի է եղել նաև, որ Հովհաննիսյանի հետ գրկախառնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբայրը։

Դատելով այն հանգամանքից, որ Հովհաննիսյանը չի մնացել ԱՄՆ-ում եւ ՔՊ-ականների հետ ծննդյան առիթին էլ ջերմ ընդունելության է արժանացել, պետք է ասել, որ չի բացառվում՝ ՀՀ նախկին ոստիկանապետին նոր պաշտոնի նշանակեն։

Ինչ պաշտոնի՝ բարդ է ասել, քանի որ «ազատ տեղեր» Փաշինյանի կառավարության ներսում հաճախ են մնում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների վերականգնման առաքելությունը

Մեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների վերականգնման առաքելությունը

Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Լիբանանի Հանրապետությունում է: Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը, Վերականգնման բաժնի ավագ վերականգնողներ...

Հայաստանի բնակիչների նշանակալի մասը կանգնած է ընտրության առաջ՝ դեղ գնե՞լ, թե՞ սնունդ․ Նարեկ Կարապետյան

  «Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակիչների մի նշանակալի մասը կանգնած է ընտրության առաջ՝ դեղ գնե՞լ, թե՞ սնունդ։ Երբեմն այս խնդիրը շատ բարդանում է այն տարածաշրջաններում, որտեղ գործազրկությունը բարձր է, այս...

Տարել են ոսկյա զարդեր, գումար և չհրկիզվող պահարան․ գողոնի մի մասը հայտնաբերվել է․ ՆԳՆ

Տարել են ոսկյա զարդեր, գումար և չհրկիզվող պահարան․ գողոնի մի մասը հայտնաբերվել է․ ՆԳՆ

Հոկտեմբերի 4-ի ժամը 17․45-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի մի բնակիչ տվել է հաղորդում, որ իր տնից կատարվել է գողություն։ Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տանտերը հայտնել է, որ ժամը 11-ից 15-ն ընկած ժամանակամիջոցում, երբ տանը մարդ...

Կամ սահմանն է տեղաշարժվում, կամ ասում ենք՝ 70-ը քեզ, 70-ը՝ մեզ․ Արարատ Միրզոյան

  «Ենթադրենք, յուրաքանչյուրը ունի 70 քառակուսի կմ մյուսի խորքում, կամ սահմանն է մի փոքր տեղաշարժվում և անկլավները վերանում են, կամ ասում ենք՝ այն 70-ը քեզ, այս 70-ը՝ մեզ։ Պարզ է, որ այնտեղ ճշգրիտ հավասարություն չի լինի, մի քիչ պետք է...

ԱՄՆ Հայ դատը հրապարակել է Կոնգրեսի ընտրություններում իր աջակցությունը վայելող թեկնածուների ցանկը

ԱՄՆ Հայ դատը հրապարակել է Կոնգրեսի ընտրություններում իր աջակցությունը վայելող թեկնածուների ցանկը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնահատման տվյալներն ու ընտրություններին ցանկալի թեկնածուների ցանկը։ Կազմակերպությունը նաև գործարկել է ընտրական հարթակ՝ ներկայացնելու ամերիկահայ համայնքի համար կարևոր ընտրապայքարները և...