«Ենթադրենք, յուրաքանչյուրը ունի 70 քառակուսի կմ մյուսի խորքում, կամ սահմանն է մի փոքր տեղաշարժվում և անկլավները վերանում են, կամ ասում ենք՝ այն 70-ը քեզ, այս 70-ը՝ մեզ։ Պարզ է, որ այնտեղ ճշգրիտ հավասարություն չի լինի, մի քիչ պետք է փոփոխվի։
Բայց այս պահին չկա պայմանավորվածություն, կա երկու կողմերի պատրաստակամություն՝ փորձել այս հարցը լուծել այսպիսի տարբերակներով, որ հետո երկու ժողովուրդների և քաղաքացիների կյանքը չբարդանա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




