ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել

19 Հունիսի, 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, 2025 թվականին Տավուշի մարզի Իջևան համայնքում չորս նոր հողակտոր է ձեռք բերել՝ դրանց համար վճարելով 9 մլն ՀՀ դրամ գումար: Այս մասին գրում է  NEWS.am-ը՝ ուսումնասիրելով Ղալումյանի՝ 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը:

Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրի՝ Վահե Ղալումյանն ընդհանուր առմամբ տիրապետում է 8 անշարժ գույքի, այդ թվում՝ 6 հողամասի (միանձնյա սեփականատերն է), Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանի (որի 1/3-ի սեփականատերն է 2021 թվականից) և Իջևան քաղաքում գտնվող առանձնատան։ Դրանցից 6-ը նա ձեռք է բերել իշխանափոխությունից հետո՝ 2021-2025 թվականներին:

Հաշվետու տարում Ղալումյանը հայտարարագրել է 9,500,000 ՀՀ դրամ և 1,008 ԱՄՆ դոլար կանխիկ միջոցներ:

2025 թվականին Վահե Ղալումյանի ընդհանուր եկամուտը կազմել է 44,547,209 ՀՀ դրամ, որը ձևավորվել է Ազգային ժողովից ստացված 15,395,448 դրամ աշխատավարձից, Նարեկ Օհանյանից ստացված 18,500,000 դրամ գույքային իրավունքների եկամտից, Ֆինանսների նախարարության կողմից վերադարձված 2,851,761 դրամ եկամտային հարկից, ինչպես նաև որպես նվիրատվություն ստացված 7,800,000 դրամից։

Ղալումյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25,938,498 դրամ, որի մարման նպատակով տվյալ տարում նա ուղղել է 3,567,192 դրամ գումար:

2025 թվականին Ղալումյանը կատարել է նաև 26 մլն դրամի միանվագ ծախսեր:

Նմանատիպ նյութեր

Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա. Մհեր Գրիգորյան

Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա. Մհեր Գրիգորյան

Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Չկա համաձայնություն։ Ցանկացած հարց, որը ֆորմալ քննարկվում է, որի շուրջ կա աշխատանքային քննարկում, մենք հրապարակում ենք»,- ասաց նա։...

Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի․ Միրզոյան

Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի․ Միրզոյան

Տարածքների փոխանակման վերաբերյալ հասարակություններին բավարարող լուծումը կօգնի երկու հասարակությունների միջև վստահության ամրապնդմանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանի պնդմամբ՝ անկլավ-էքսկլավները, թեկուզ տեխնիկապես,...

Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ հայրը և որդին ձերբակալվել են

Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ հայրը և որդին ձերբակալվել են

Նոր Գեղիում քաղաքացին, ըստ նախնական տվյալների, իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է: Այս մասին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Առաջնորդներ հանուն բնության» գագաթնաժողովը՝ Երևանում

Հայաստանի՝ COP17-ում նախագահության ֆոնին, Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովը՝ «Առաջնորդներ հանուն բնության» կարգախոսով։ Միջոցառմանը մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, Իրանի նախագահ...

Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին

Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, դիմել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով հարվածներ չհասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Այս մասին TASS-ի փոխանցմամբ՝ հայտնել է...