Շատ ուրախ 50-ամյակ է ստացվել. «Հրապարակ»

23 Հուլիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքի ներկայացուցիչ Վահե Ղալումյանը նախօրեին ճոխ ծնունդ է նշել Արարատի մարզի նորաբաց «Ադանա» ռեստորանում, որի դահլիճները նվազագույնը 800, իսկ առավելագույնը 1200 մարդ են տեղավորում եւ անհամեմատ ավելի մեծ են, քան ստանդարտ ռեստորանները։

Ղալումյանն իր 50-ամյակն է նշել, որին մասնակցել է ողջ ազգուտակը, մարզպետները, ՔՊ խմբակցությունից պատգամավորներ, նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Տավուշի ուժային կառույցի ներկայիս որոշ ղեկավարներ: Բայց Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը չեն մասնակցել։

Թեպետ մեզ ասացին, որ նախապես ծնունդի հյուրերին ասվել է, որ անձնագրերով ներկայանան, հավանաբար՝ ակնկալել են վարչապետի մասնակցությունը, եւ, դրանով պայմանավորված, հյուրերի ներկայությունն էլ, ավանդույթի պես, անձը հաստատող փաստաթղթով պետք է լիներ։

Բայց Փաշինյանը կնոջ հետ իր կարճատեւ հանգիստն է անցկացնում Հայաստանի հանգստյան տներում:

Փաշինյանի բացակայությունը չի խանգարել, որ Ղալումյանն ուրախ տարեդարձ նշի, երգել են հայկական էստրադայի հայտնի աստղեր, DJ Dark-ն է երաժշտական մասի պատասխանատուն եղել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց․ Բերիս Էքինջի

Երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց․ Բերիս Էքինջի

Հայաստանի հետ երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերիս Էքինջին։ «Մեր երկրների միջև վերջերս ակտիվացած բարձր մակարդակի այցելությունները զգալի ներդրում են ունեցել երկկողմ երկխոսության ամրապնդման...

«Ի միջի այլոց, հեսա ինքն ա զանգում»․ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում ստացավ Հաջիևի զանգը

«Հայաստանի Հանրապետության տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է։ Դա ֆիքսվել է։ Հետագայում վարչապետն ասել է նաև այն, ինչ դուք նշում եք։ Ինչ վերաբերում է անկլավներին և էքսկլավներին, այդ քննարկումը կա։ Քննարկվում է այն տարբերակը, որ,...

Թուրքիայից գյուղատնտեսության նախարար ունենք COP17-ին մասնակցող․ Ռոբերտ Աբիսողոմյան

  «Թուրքիայից մասնակից ունենք, ուրեմն գյուղատնտեսության նախարարը, ով կմասնակցի առաջնորդների գագաթաժողովին, հանդես կգա պլենար հատվածում ազգային ելույթով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանը։...

Ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել դեպքի վայր․ հարց՝ ՆԳՆ-ին

Ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել դեպքի վայր․ հարց՝ ՆԳՆ-ին

Շաքիի դեպքի վերաբերյալ ոստիկանությունը առավել քան օպերատիվ արձագանք տվել է. մենք պարզաբանել ենք, որ ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, այս ժամանակահատվածում տուժողը զանգել է ոստիկանի բջջային հեռախոսահամարին, կարճ տեղեկատվություն ներկայացրել առանց մանրամասնելու, թե ինչ է...

Շանտաժի միջոցով 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացվել

Շանտաժի միջոցով 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացվել

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած քստմնելի դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ...