Ո՞րն է եղել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու իրական պատճառը. «Փաստինֆո»

16 Հունիսի, 2025

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի՝ պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ, այն էլ՝ օրենքով գողին հովանավորչության։ Մասնավորապես,  այս իշխանությունների հետ բավականին լավ հարաբերություններ ունեցող օրենքով գողերից մեկը՝ «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը, ցանկացել է ինչ-որ խնջույքի համար մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծել շուրջ 50 կգ խավիար եւ օգնության համար դիմել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին։ Վերջինս նախ փորձել է  «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության տարածքային ստորաբաժանման միջոցով կարգավորել հարցը, ինչը չի հաջողվել ու դիմել է  ՊԵԿ մաքսանենգության ծառայության ղեկավար Երջանիկ Հակոբյանին, որ Սողոյանի բեռն անխոչընդոտ անցնի ՀՀ։

Հետագայում այդ մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո էլ դրվել է Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հարցը։ Այսինքն՝ տարաձայնությունը ամենևին էլ վեհ արժեքներին չի վերաբերել ու ոչ էլ Հայ Առաքելական եկեղեցուն է Հովհաննիսյանը փորձել պաշտպանել, այլ ընդամենը, Փաշինյանին շրջանցելով, փորձել է  լավություն անել իշխանությունների հետ հարաբերություններ ունեցող օրենքով գողին։

«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է  թե՛ ՆԳՆ-ին, թե՛ ՊԵԿ-ին։ Վերջինը դեռևս որևէ կերպ չի արձագանքել հարցին, իսկ ՆԳՆ-ից նշել են, որ Հովհաննիսյանի հրաժարականի վերաբերյալ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանն արդեն պարզաբանում ներկայացրել է, դրան ավելացնելու ոչինչ չունեն։

Արփինե Սարգսյանը, հիշեցնենք, Հովհաննիսյանի պաշտոնանկությունը գնահատել էր կադրային փոփոխությունների համատեքստում։

Նմանատիպ նյութեր

Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Փաստինֆո»

Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ գործը քննող դատավորը կկանգնի ԲԴԽ-ի առջև, գրում է «Փաստինֆո»-ն։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ...

Խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո՝ Tashir Arena-ում

  Սեպտեմբերի 26-ին Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի ունեցավ խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո։ Մրցաշարի գաղափարը պարզ է և հավակնոտ՝ Հայաստանի լավագույն երիտասարդ մարտիկները՝ աշխարհի տարբեր երկրների ուժեղ մրցակիցների դեմ։ Վանդակ...

ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել

ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է խստացնել պատասխանատվությունը ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծով առաջարկվում է որոշ խախտումների համար սահմանել 10 հազար...

«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը

«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը դիտարկել էր հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, օրերս հրապարակած իր ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի...

էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ...