Վաղը Թուրքիա եք մեկնում, էնտեղ ձեզանից շատ գոհ կլինեն․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

19 Հունիսի, 2025

«Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանն այս իշխանության օրոք կալանավորված և ինչո՞ւ է Ռուբեն Վարդանյանն Ալիևի ռեժի մի օրոք կաանավորված․ այդ հարցի պատասխանը ես գիտեմ, որովհետև դուք երկուսդ էլ ատում եք հայ ժողովրդին ու հայկական պետականությունները, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Արցախը»,- Ազգային ժողովում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Վերջերս մի գրառում հայտնվեց՝ «ես իմ ձևով կմիջամտեմ»․ առաջ գոնե ձև էին անում, թե կա իրավական գործընթաց, որ կան դատական պրոցեսներ, քննիչներն իրենք են գործընթացներ իրականացնում։ Հիմա ՍՄՍ-ների փոխարեն գալիս է ֆեյսբուքյան արդարադատությունը։ Սա է էն համակարգը, որ դուք ստեղծել եք։

Նիկոլ Փաշինյանն էս տարիների ընթացքում ապացուցել է, որ ատում է հաջողակ մարդկանց, ատում է այն մարդկանց, ովքեր հաղթանակի հետ են ասոցացվում, ատում է էն մարդկանց, ովքեր արժեք են ստեղծում ու էական չէ, թե է մարդիկ ովքեր են՝ նախագահներ են, զինվորականներ, բիզնեսմեններ, թե սպորտսմեններ։

Այս մարդը երկրի սահմաններից դուրս թշնամիներ չունի, իր թշամիները ՀՀ-ում են, հայի զազգանուն ունեցողներն են»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Աննա Գրիգորյանի ելույթը՝ տեսայութում

Նմանատիպ նյութեր

Քամու հետևանքով վնասներ են գրանցվել

Քամու հետևանքով վնասներ են գրանցվել

Հուլիսի 3-ին՝ ժամը 21:53-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։ Քամու հետևանքով վնասվել են շինությունների կառուցատարրեր, թուլացել տանիքի թիթեղներ,...

Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ․ «Հրապարակ»

Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է ․ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը: Հիշեցնենք, որ նա ՔՊ նախընտրական ցուցակում 28-րդն է: Ասում են` լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Երկրապահ կամավորականների...

Թեհրանի և Երևանի հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին

Թեհրանի և Երևանի հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին

Նախագահ Փեզեշքիանը նշել է, որ Իրան–Հայաստան հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա՝ հավելելով, որ երկու երկրները հետևողականորեն զարգացրել են կառուցողական համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Հաղորդում է Mehr-ը։...

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

Շուրջ մեկ տարվա պաշտոնավարումից հետո երեկ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն անակնկալ հայտարարեց իր հրաժարականի մասին։ «Երկար մտորումներից, քննարկումներից եւ վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային...

Շրջակա միջավայրի նոր նախարարի հայտարարագրերը. ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»

Շրջակա միջավայրի նոր նախարարի հայտարարագրերը. ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերը՝ հասկանալու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և պարտավորություններ է ունեցել պաշտոնյան պետական...