Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան

14 Մայիսի, 2025

Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հարգելի ընկերներ, համախոհներ, գաղափարակիցներ,
դուք զանգում եք, գրում, պահանջում, որ արձագանքեմ ՔՊ-ականների կողմից հնչող Լևոն Քոչարյանին ուղղված (բայց տեղ չհասած) «հուժկու» վիրավորանքներին։ ճիշտն ասած՝ ինձ համար դա ամենահեշտ բանն է։ Կարող եմ պատասխանել սուր, սարկաստիկ, քաղաքական, անձնական, նույնիսկ պարզապես հայհոյանքով։
Սակայն այս անգամ դա անելու կարիք պարզապես չեմ տեսնում։ Լևոնը տեղում՝ ուղիղ իրենց աչքերի մեջ նայելով, դրանց վախից եկող հոտը քթի տակ, այնպիսի բազմահարկ պատասխաններ է տվել (այդ թվում՝ այնպիսին, որոնք կադրերից դուրս են մնացել), որ կարծում եմ՝ էլ ավել ասելու բան չկա։ Ամեն ինչ ասված էր տեղում։
Ինձ այստեղ մտահոգեց այն, որ Արսեն Թորոսյանը ԱԺ ամբիոնից՝ խոսափողով, հայտարարեց, որ ցանկանում է իրենց(ՔՊ-ին) անվանեն թուրք, բայց ոչ՝ հայհոյանքի իմաստով։ Իսկ եթե ինչ-որ մեկը հայհոյանքի իմաստով իրենց թուրք է ասել կամ ասի՝ «դրանց մերը, հերը, լավը» (ներողություն՝ կրկնելու համար)։
Նախ՝ եթե Լևոն Քոչարյանից վիրավորվել եք, իհարկե, ինձ համար դա հաճելի չէ, բայց պատասխան տվեք հենց իրեն։ Կամ, դե լավ, մեկ է՝ դուք սրբություն չունեք, վիրավորեք նրա ընտանիքը, ինչը միևնույն է՝ անում եք։ Բայց ծնող հայհոյել ամբիոնից՝ հարյուր հազարավոր մեր քաղաքացիներին, շատ լավ իմանալով, որ ձեզ հենց թուրք ու դավաճան են ասում՝ դա արդեն խոսում է, Արսեն, պարզապես քո թուրք լինելու մասին (որ իմաստով քեզ հարմար է՝ այդ իմաստով էլ հասկացի)։
Ուզում եմ հասկանալ՝ ինչու է հայը ուզում, որ իրեն անվանեն թուրք՝ որևէ իմաստով։ Ուզում եմ հասկանալ՝ «թուրք» ասելով ինչ նկատի ունենանք, որ չվիրավորվի, այդ որ իմաստով թուրքն է նրան հաճելի։
«Հային ցեղասպնող թու՞րք»,
«հային քնած սպանող թու՞րք»,
«հայի հայրենիքը զավթած թու՞րք»,
«44-օրյայում հային գլխատած թու՞րք» — էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք։
Խնդիր չկա, ես կգնամ նրա պահանջին ընդառաջ։ Թող սրանցից իրեն ամենահոգեհարազատ տարբերակը ընտրի, և սրանից հետո հենց այդ իմաստով էլ թուրք կասեմ։ Բայց թող իմանա՝ թուրքի բոլոր իմաստներից ամենամեղմը հենց հայհոյանքի նպատակով օգտագործված «թուրքն» է։
Հ.Գ.
Տենաս՝ եթե օրինակ ասեմ՝ «վայ, ես քո թուրք տիրոջ մերը», էդ հայհոյանք ա՞ համարելու:

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն

Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով․ «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մտթ. Ժ...

ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ

ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քպ վերնախավի նախարարները ամսական ստանում են մոտ ութ հազար ԱՄՆ դոլար որպես աշխատավարձ և պարգևավճար։ Եկեք փաստացի, ֆինանսատնտեսական և սոցիալական տեսանկյունից վերլուծենք միլիոնատեր քպ-ականների թեման։ 1. Եկամուտների և...

Ինչո՞ւ էր վատացել Այգեստանի դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը. մանրամասներ․ «Փաստինֆո»

Ինչո՞ւ էր վատացել Այգեստանի դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը. մանրամասներ․ «Փաստինֆո»

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում ինքնազգացողությունը վատացած 6 երեխաների վիճակը լավ է, արտառոց ոչինչ չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ին վստահեցրել է Այգեստանի վարչական ղեկավար Արգիշտի Վարդանյանը։ Երեկ Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում դասերի...

Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել

Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել

Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի ակցիաների են դուրս եկել՝ ընդդեմ Մերցի կառավարության սոցիալական քաղաքականության։ Գերմանիայի 15 քաղաքներում ցույցերն անցկացնում է Գերմանիայի արհմիությունների միավորումը, գրում է Tagesschau-ն։ Die Zeit-ի տվյալներով՝ միայն Բեռլինում...

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 4 վիրավոր կա

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 4 վիրավոր կա

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, Բաղանիս գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 44-ամյա Հովհաննես Դ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի...