«Փաշինյանը 2008 թվից սկսած ասում էր․ «Քոչարյանը 4 միլիարդ դոլար փող ունի»։ Այսինքն՝ այս սուտը այնքան է տարածվել․․․ Այսպես ցանկ էր, հիշո՞ւմ եք՝ ինչ ցանկ էր հրապարակվում՝ իբր մեր ունեցվածքը։ Նայե՞լ եք՝ ինչքանն է դրանից ճիշտ, ինչքանը՝ չէ։ Բայց, այ, մեկնաբանությունները որ ասում եք․ ահագին մարդ մինչև հիմա դրան հավատում է։ Ես անկեղծ եմ ասում՝ շաբաթը գոնե մի զանգ ստանում եմ, որպեսզի օգնեմ, որ իրենք բանկերից մեկում վարկ ունենան, ձևակերպեն․․․ Որովհետև իրենք հավատում են․ այդ ստերը, որ տարիներ շարունակ ասվել են, հավատում են։
Ես ի՞նչ եմ միշտ ասում․ նախ՝ այդ ձեր ասած մարդկանց արձագանքը, այդ ամեն ինչը․ պատկերացումը իրականությունից շեղված է, նու, հարյուրավոր տոկոսներով։ Այն, ինչ կա, երբեք չենք թաքցրել ու դրա բացատրությունը տալու ենք։ Ու նաև հիմա էլ ուրիշ թիվ են ասում․ այդ 4 միլիարդն իջել է 20 անգամ՝ 200 միլիո՞ն, չէ՞։ Հիմա անկեղծ էլ չգիտեմ՝ ամբողջությամբ ես չգիտեմ՝ ինչ են, ոնց են հաշվում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




