Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի ակցիաների են դուրս եկել՝ ընդդեմ Մերցի կառավարության սոցիալական քաղաքականության։
Գերմանիայի 15 քաղաքներում ցույցերն անցկացնում է Գերմանիայի արհմիությունների միավորումը, գրում է Tagesschau-ն։
Die Zeit-ի տվյալներով՝ միայն Բեռլինում ակցիային մասնակցել է 5-ից 12 հազար մարդ։ Ցուցարարները, մասնավորապես, դեմ են աշխատանքային ժամերի երկարացմանը, կենսաթոշակային տարիքի բարձրացմանը և կենսաթոշակների կրճատմանը։
Իսկ երեկ Գերմանիայի 100 քաղաքներում շուրջ 45 հազար մարդ մասնակցել է դպրոցականների և ուսանողների հանրահավաքներին՝ ընդդեմ պարտադիր զինվորական ծառայության վերականգնման։





