Խաչատուր Սուքիասյանի գոռգոռոցը Ազգային Ժողովում

18 Ապրիլի, 2025

Ես հայտարարությամբ հանդես եմ եկել, ոչ մեկի հարցին չեմ պատասխանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Հայտարարությամբ հանդես եմ եկել, լռեք: Շփոթվել եմ, հետո հայտարարություն եմ տարածել»,-ասաց նա:

Երբ լրագրողը նշեց, որ այդ հարցազրույցում մի քանի անգամ նշել է այդ մասին, Խաչատուր Սուքիասյանը հունից դուրս եկավ և սկսեց բղավել ու ձեռքը տնկել լրագրողի վրա։

«Լսի, ներողություն եմ խնդրել, հեռացեք ստեղից:  Չեմ տալիս հարցազրույց, հեռու գնացեք: Չեմ ուզում հարցազրույց տալ: Դու շատ վատ մարդ ես: Դուք փող եք աշխատում, ուզում եք ձեր յութուբներով ձեզ շատ մարդ նայի, բայց ես ձեզ մարդկային ասացի՝ շփոթվել եք: Երբ եղել էր պայթյունի դեպքը, պահի տակ 210-ի պահով 10 ասեցի: Ես ուզում էի ասել, որ մարդիկ պայթյունից էլ են զոհվել: Մարդ եմ, ուղեղիս մեջ էդ թիվն եղել, ներողություն եմ խնդրել, անհարմար չի՞: Մարդ եմ, չէ՞:

Ես մեքենայի մեջ եմ հիշել, զանգել եմ մեր տղաներին, ասել եմ՝ մի հատ ճշտեք, ոնց որ սխալ թիվ եմ ասել: Կա՞ մարդ, որ չի շփոթվում»,- հայտարարեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը երեքշաբթի ժամանել է Մոսկվա՝ նախապես չհայտարարված բանակցություններ անցկացնելու նպատակով․ գրում է BBC-ն՝ հղում անելով իր ամերիկյան գործընկերին։ Հաղորդվում է, որ Ռեթքլիֆը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել...

Թրամփի վարչակազմը ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

Թրամփի վարչակազմը ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհից դիմորդների համար վիզայի հարցազրույցների նշանակումը, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ գերատեսչությունը ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում ամբողջ աշխարհում...

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օգոստոսի 26-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո...

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի»

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի»

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Համաձայնագրի մանրամասները կհայտարարվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Հաղորդվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով ազատ տեղաշարժի երաշխիքների...

Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին

Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին

Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանը անդամակցելու մտադրության մասին և միաժամանակ օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները, ցինիկ է, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ցանկալի է, որ Հայաստանը կեղծավոր...