Շրջանառվում են կեղծ լուրեր 2007-ին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչման շուրջ խոսակցությունների մասին. Օսկանյան

10 Ապրիլի, 2025

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է.

«Սոցիալական ցանցերում շրջանառվում են կեղծ լուրեր՝ իբր հիմնված Wikileaks-ի փաստաթղթի վրա, որոնք վերաբերում են 2007 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ տեղի ունեցած դիվանագիտական խոսակցություններին։ Կցանկանայի ներկայացնել մի քանի դիտարկում։

Առաջին՝ այս լուրերի հեղինակը, ինչպես ինքն է ներկայացրել, պարզապես ստում է։ Նրա մեկնաբանությունները և հետևությունները չեն կարող բխել Wikileaks-ի բնօրինակի բովանդակությունից և քննարկումների էությունից։ Փաստաթուղթը կցված է։

Երկրորդ՝ այդ օրերին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված էին, և ԱՄՆ-ի բանագնացը Հայաստան էր եկել՝ խնդրելու նաև մեր միջամտությունը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հերթական ճանաչման հարցի հետաձգման համար։ Այդ զրույցում արտահայտված մտքերի ամբողջ նպատակը այն էր, որ ԱՄՆ-ի ճնշումը հանվի Հայաստանի վրայից և տեղափոխվի թրքական կողմի վրա։ Ով որևէ սխալ բան է տեսնում Wikileaks-ի փաստաթղթում արտահայտված մտքերի մեջ, իմ խորին համոզմամբ՝ շատ հեռու է դիվանագիտությունից և պարզապես չի ըմբռնում դրա էությունը և նպատակը։

Երրորդ՝ այս հերյուրանքների տարածողները նույն մարդիկ են, ովքեր ողջունել և ծափահարել են Արցախի հանձնումը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության ժխտման փորձերը։ Նրանք այսօր պարզապես կախվում են պղպջակներից՝ զուր փորձելով մեղադրել ուրիշներին։ Մասնավորապես՝ նրանց, ովքեր բանակցային փաստաթղթերում ամրագրել են Արցախի ինքնորոշման իրավունքը՝ հանրաքվեի միջոցով, և որոնց կառավարման տարիներին 15 պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նման մարդկանց կարելի է միայն կարեկցել և պետք է հնարավորինս հեռու պահել կառավարման լծակներից։ Նրանց պատճառած վնասը Հայաստանին և ողջ հայությանը արդեն հատել է աստղաբաշխական չափերը»։

Նմանատիպ նյութեր

Փորձում են համոզել, որ Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ են․ Նարեկ Մանթաշյան

Փորձում են համոզել, որ Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ են․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կոկորդիլոսների կենսաբանական գիտությունների վարպետը հերթական անգամ մոլորություն է տարածում՝ փորձելով համոզել, թե Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ պայմաններ ու երաշխիքներ են ապահովում,...

ՍԴ նախագահի ընտրության հարցով նոր նիստ է նշանակվել

ՍԴ նախագահի ընտրության հարցով նոր նիստ է նշանակվել

ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա նոյեմբերի 6-ին, ժամը՝ 11։00-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ Սահմանադրական Դատարանից։ Այս պահին թեկնածուների մասին տեղեկություններ հայտնի չեն։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին ՍԴ-ում նախատեսված էր նախագահի ընտրությունը, սակայն ինչպես առաջին,...

Այս իշխանությունն իրական Հայաստանի հետ կապ չունի․ Աղվան Վարդանյան 

  «Այս դահլիճում երկու Հայաստան կա։ Մեկի մասին խոսում է իշխանությունը․ այնտեղ ամեն ինչ կարգին է՝ տնտեսությունն աճում է, անվտանգությունն ամրապնդվում է, արդարադատությունն անկախ է։ Բայց մեր քաղաքացիները տեղյակ չեն այս ամենից։ Մյուս...

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։ Այս մասին իրազեկում է ՆԳՆ ոստիկանությունը․ Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․ ․թեթև մարդատար ավտոմոբիլների և...

TRIPP-ը ներկայացվում է որպես Հայաստան-ԱՄՆ հարաբերություն, բայց սա կիսաճշմարտություն է․ Արամ Վարդևանյան 

«Փաստացի, Վաշինգտոնում ձևավորված ճարտարապետության արդյունքում միաժամանակյա երկու գործընթաց տեղի ունեցավ։ Միացյալ Նահանգները որոշակի իմաստով հանդես եկավ որպես երաշխավոր՝ այս գործընթացի նախնական փուլում։ Որովհետև հարց է առաջանում․ եթե ամեն...