ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա նոյեմբերի 6-ին, ժամը՝ 11։00-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ Սահմանադրական Դատարանից։
Այս պահին թեկնածուների մասին տեղեկություններ հայտնի չեն։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին ՍԴ-ում նախատեսված էր նախագահի ընտրությունը, սակայն ինչպես առաջին, այնպես էլ՝ երկրորդ փուլով ՍԴ նախագահ ընտրել չի հաջողվել։






