Ադրբեջանցուց ավելի ադրբեջանցի․ «Կարճ ասած»

7 Ապրիլի, 2025

Մինչ հաղորդմանն անցնելը դարձյալ դիմում եմ հարգելի հեռուստադիտողներին՝ որևէ հավանությաննշան, մեկնաբանություն թողնել սոցհարթակներում «Կարճ ասծաը» դիտելիս։ Դա շատ կարևոր է հղորդման առավել տարածման, լայն շրջանակներ ընդգրկելու համար։ Այսքանը։

Գոյություն չունեցող թղթերի հղում անելով ելույթ ունենալը, քաղաքականություն վարելը, այս իշխանության գործելակերպն է։ Անում ու ասում են բաներ, որոնց տակ չկա որևէ հիմք։ Որ «Արցախը Ադրբեջան է և վերջ», ո՞ր փաստաթղթով էր այդպես։ Ի՞նչ հիմքով նրանք սահմանազատում արեցին և հանձնեցին Տավուշից տարածքներ։ Ոչ մի հիմքով։ Իսկ Սյունիքի՞ց։ Նույնը։ Նիկոլը ասում է՝ 1991 թվաանից սկսած՝ Արցախը հանձնել են, հարցնում ես ի՞նչ թղթի հիման վրա ես ասում, էլի չկա թփուղթ։ Ասում է նախկինում բոլորը բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում։ Հարցնում ես՝ ո՞ւր է հիմքը, չկա։ Ասում է՝ Մեղրին Քոչարյանը հանձնում էր, ասում ես թուղթ ցույց տուր․ չկա։ Ասում է ստամբուլյան հռչակագրով Քոչարյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Ասում ես ցույց տուր փաստաթուղթը, էլի չկա։ Սրանք իրենց արդարացնելու համար կա՛մ հղում են անում չեղած փաստաթղթերի կա՛մ հղում են անում մահացած մարդկանց կամ էլի նմանատիպ բաներ։

Պարզվում է՝ Հայաստանը 2024-ից Արցախի մաիսն դրույթը չի ներառել խաղաղության պայմանագրի առաջարկներում։ ԱԳ նախարարությունը պատասխանում է՝ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից: Ի՞նչ թղթի մասին է խսում արտաքին գործերի նախարարը։ Ոչ մի․ խոսում է գոյություն չունեցող, երբեք օրինական ուժ չունեցած թղթի մասին։ Սամվել Շահրամանյանի հրապարակած թուղթը չի անցել որևէ օրինական ընթացակարգերով և չունի որևէ ուժ ու անհնար է, չի կարող նախագահը ստորագրել պետության լուծարման մասին։ Ուղղակի սրանք քանի որ բանակցելուց ևս զրո են, կառչել են ստվերից։

Ի՞նչ է նշանակում՝ արցախահայության իրավունքների պաշտպանությունը դուրս է ՀՀ օրակարգից։ Էդ ո՞վ է դուրս հանում։ ՔՊ օրակարգից կարող է դուրս է, միշտ էլ այդպես է եղել, բայց ՀՀ օրակարգում է այն սահմանադրությամբ։ Մեղադրում են Ացախի իշխանությանը՝ Ադրբեջանի հետ բանակցելուց հրաժարվելու մեջ՝ իանալով, որ այդպես չէ, Արցախը չի հրաժարվել։ Բայց դուք նկատի եք ունեցել, որ պետք է արցախցիները բանակցեն որպես Ադրբեջանի քաղաքացի։ Սրանք Պրահայում, ապա Գրանադայում Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմ, ասել են՝ մենք մեր 29,743 քառակուսի կիլոմետրի տերն ենք, Արցախը հեչ։ Սա դուք եք ասել ու արել, հիմա ի՞նչ եք մեղավոր ու արդարացում ման գալիս։

Եթե դու որևէ փաստաթղթի վրա պետք է հղում անես՝ Արցախի հանձնումը ներկայացնելու համար, ապա դա 2020թ․ նոյեմբերի 9-ի թուղթն է, 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի թուղթն է և 2023թ․ հոկտեմբերի 5-ի Գրանադայի թուղթն է, ու բոլորն էլ Նիկոլն է արել։ Դու Արցախը ճանաչել ես Ադրբեջան ու ասել ես՝ արցախցիները թող որոշեն՝ մնում են Ադրբեջանում, դառնան Ադրբեջանի քաղաքացի՞, թե գալիս են Հայաստան ու դառնան քաղաքացիություն չունեցող անձ։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետրը՝ Արցախը մեջը․ հիմա ի՞նչ Արցախի նախագահի փաստաթղթից եք խոսում։ Նրա ստորագրած ու որևէ ուժ չունեցող էդ փաստաթղթի հիմքում դուք չե՞ք։ Որոշումները դուք չե՞ք կայացրել ու մինչև հիմա էլ դուք չճե՞ք կայացնում, ի՞նչ Շահրամանյան։ Գնում ճանաչում եք, հետ եք գալիս, չեք էլ հրապարակում, արտահոսքեր են անում, հարցնում ենք չեք խոսում ու եկ էլ՝ բա Արցախի նախագահը ստորագրել է։ Լո՞ւրջ։ Նա էդ ի՞նչ էր կարող ստորագրել։ Ամբողջ ընթացքում ֆռցրիո, դուք իմացաք ինչ բանակցեցիք, հանձնեցիք, աղետ բերեցիք ու հիմա էլ՝ Շահրամանյան։ Շահրամանյանն ո՞վ է։

Իսկ է՞լ ինչ փաստաթղթեր եք հորինելու, որ բերեք ասեք՝ էս թղթի պատճառով օրակարգից դուրս է եկել գերիների հարցը։ Մի թուղթ չեք կարողանո՞ւմ հորինել ու ասել, որ այս թղթի պատճառով մեր գործառույթներից դուրս է անհետ որածների ճակատագիրը պարզելը։ Մի թղթով էլ դուրս կգա օրակարգից մեր երկրի տարածքից ադրբեջանցի օկուպանտներին հանելը։ Տավուշից զիջե՞լը որ թղթով էր։ Հանձնում եք, մսխում եք, հետո մի թուղթ մոգոնում ու դնում եք տակը։

Էդ սաղ ձեր արածներն ա․ ձեր արածներից մեկն էլ սօր պարզեցինք․ Հայաստանի ԱԱԾ-ն փակել է Արցախի պաշտոնական կայքերը՝ նախագահականը, ԱԺ-ն, կառավարութունը, ՊՆ-ն։ Ինչի՞ եք փակել։ Էդ ինչպիսի՞ մեծ ցանկություն ունեք հրաժարվելու Արցախի վերաբերյալ ամեն ինչից։ Ինչի՞ եք փակել, պատմություն է, արխիվ է։ Կարող էիք ընդամենը թույլ չտալ թարմացում անել, բայց ինչի՞ եք փակել։ Մեր պետական գերատեսչությունների կայքերից հանել են Արցախի մասին բաժինները։ Ինչո՞ւ եք հանել։ Թողեք, որ վաղը-մյուս օրը կարդացողները իմանան, որ սենց բան է եղել, ու հիմա չկա։ տասնամյակներով գործել են, տսնյակ հազարավոր նյութեր կան, վավերագրություններ կան։ Արխիվը ձեզ ի՞նչ էր խանգարում։ Ստալինյան թվերն են, հանեք վառեք։ Արցախը հանձնելուց հետո սրանք վերացնում են Արցախի մասին աեն ինչ։

Ախր դուք էլ գիտեք, որ ձեզանից հետո կյանք կա․ թող որ մնա այդ ամենը հետագայի համար, դու հնարավորություն թող, որ քեզանից հաջորդ եկածը կարողանա կայքն էլ թարմացնի, բանակցություններով էլ մի բան անի, հողն էլ հետ բերի։ Չէ, կտրուկ փակում եմ և վերջ։ ՌԴ նախագահը ձեզ առաջարկել էր Արցախի ճակատագրի շուրջ բանակցությւոնները թողել հետագային, գնացիր Պրահայում ճանաչեցիր, փորձեցիր փակել թեման։ Բայց հո քո փակելով չէ։ Վրաստանի վարչապետը երեկ հայտարարել է, որ պետք է համբերությամբ աշխատեն և վերադարձեն Աբխազիան և Հարավային Օսիան։ 17 տարի առաջ կորցրել են, կարող է մի 17 տարի էլ սպասեն ու մի օր հետ բերեն։ Չեն հաշտվում կորուստների հետ։ Դու էդ ինչքա՞ն հեշտ հաշտվեցիր, ստորագրելուց հաջորդ օրն արդեն ասում էիր՝ երբեք մերը չի եղել։

Արցախցիների անվտանգության և իրավունքների ապահովման հարցը քո պարտավորությունն է ոչ թե ցանկությունը։ Ու էդ իրավունքների ու քո պարտավորությունների առաջին շարքում վերադարձի պահովումն է, դա չի կարող ՀՀ օրակարգից դուրս գալ։ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը բարձրացնում է արցախահայության անվտանգ վերադարձի հարցը, Կանադայի արտգործնախարարը հարցը բարձրացնում է, Ֆրանսիայի Սենատը կարևորում է, Եվրախորհրդարանը կարևորում է, ամերիկացի սենատորները կարևորում են, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կարևորում է, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն ասում է ես իշխանությանը առաջարկել եմ իմ օգնությունը։ Սաղ կողմ են արցախցիների վերադարձին, բացի նիկոլենցից։ Էն որ բանաձևեր են ընդունում, քննարկումներ են անում, Ադրբեջանին մեղադրում են, պահանջում են, պետք է մի հատ էլ նույն կոչը փոխանցեն Հայաստանի իշխանությունններին, որ ադրբեջանցիներից ավելի ադրբեջանցի իրեն չդրսևորի։ Որովհետև ոնցոր Ալիևից հետո կամ առաջ մեկ էլ ՔՊ-ն է դեմ, որ Արցախում հայ ապրի։

Դուք էնքան անճար դուրս եկաք, որ հիմա արդեն Ադրբեջանը արցախցիների վերադարձը կապում է ադրբեջանիների Հայաստան գալու հետ։ Բայց դուք կտեսնեք, որ սրանց մնալու պարագայում Արցախցիները չեն վերադառնա, բայց ադրբեջանցիները կգան Հայաստան։ Ադրբեջանցիները համարում են Հայաստանը իրենց պատմական հող, ասում են գալու ենք Հայաստանում ապրենք, սրանք ամեր պատմական հողը ասում են ադրբեջանական է, Շահրամանյանը, թուղթը ու էլ ինչ գիտեմ ինչը։

Կարճ ասած՝ երբ սկսում ենք հաշվել, թե 2021 թվականի ընտրություններից հետո սրանք ինչեր են զիջել-կորցրել-հանձնել մեր ինչ իրավունքներ են ոտատակ տվել, ուղղակի կասկածներ են առաջանում՝ արդյո՞ք հայկական իշխանութունը կաներ էսպիսի բաներ։ Սրանք, որ տեսանկյունից էլ դիտում ես, չեն կարող լինել պարզապես սխալներ, հաշվարկած քայլերի տպավորություն են թողնում։ Եթե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների քայլերը, որոշումները, ելույթները իրար կողք դնեք, չգիտեմ արդեն, թե որը ավելի ադրբեջանամետ կլինի։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ընդամենը երեք ընկերության մասով պետական բյուջեն զրկվել է ավելի քան 100 միլիոն դրամից․ Խամոյան

  «Ձեզ եմ ուզում ներկայացնել հարկեր հավաքելու անվան տակ բյուջեն հարկերից զրկող պետական ֆենոմենի մասին և ներկայացնել հաղորդում հանցագործության մասին՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման և պետական բյուջեին...

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։...

Հիմա ձեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի  հայտարարությունը Ազգային ժողովի 2026թ. հոկտեմբերի 6-ի նիստում․ «Պարոն Ռուբինյան, ձեր այսօրվա բարեկրթությունը կտրեմ փաստերով, որ Ալիևը շատ չոգևորվի։...

225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր»

225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր»

Վերջին ամիսներին Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը, այդ թվում՝ ինքնասպանության դեպքերը, բանակում առկա խնդիրների վերաբերյալ նոր քննարկումների պատճառ են դարձել։ Պաշտպանության նախարարության հասցեին դժգոհություններ են հնչում նաև զինծառայողների շրջանում...

Դատախազությունն ուսումնասիրում է «Եկեղեցու ճգնաժամի մասին» զեկույցը. «Ազատություն»

Դատախազությունն ուսումնասիրում է «Եկեղեցու ճգնաժամի մասին» զեկույցը. «Ազատություն»

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Այս մասին հայտնում են դատախազությունից՝ ի...