Սեփական աչքի գերանը չտեսնողները առաջիկայում իրենց ընդդիմադիրների աչքերում կփնտրեն չոփիկներ. Վարդան Բալյան

4 Ապրիլի, 2025

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրել է.

«Վարորդական իրավունքի, կառավարելու իրավունքը ստուգելու մասին վարչապետ Փաշինյանի հռետորական հարցադրման ոչ բովանդակային քննարկումները, իսկ որոշ փորձագետների, քաղական գործիչների կողմից հեգնական արձագանքը անընդունելի է: Խնդիրն, ի դեպ, շատ լուրջ է, ինչի մասին գրում եմ տարիներ շարունակ՝ խոսելով պետական բյուրոկրատական բոռափեթակի մասին: Ի վերջո, պետք է հասկանալ, որ եթե ամենացածր, ոչ մասնագիտական կոմպետենցիաներ պահանջող աշխատանքի ընդունվելիս կամ, զորօրինակ, վարորդական իրավունքի վկայական ստանալիս հայտատուն քննություն է հանձնում, ապա առնվազն տարօրինակ է, որ կառավարման որոշում կայացնելու իրավասու պաշտոնյաների ընտրության հարցում նման պահանջ չկա: Ավելին, պետք է սահմանել որոշակի հստակ չափորոշիչներ նաև ընտրական իրավունքից օգտվող քաղաքացիների համար, որոնք տվյալ պարագայում հանդես են գալիս որպես հավաքական գործատու: Եթե ընտրողը բացարձակ անտեղյակ է թեկնածուներից, կուսակցությունների ծրագրերից, ընտրովի պաշտոնյաների լիազորություններից և պարտականություններից, նրան չպիտի թույլատրվի քվեարկություն: Փաշինյանն այսօր այս հայտարարությունն անում է որպես վարչապետ, ով հանդիսանում է նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ: Հրավիրում եմ Սիսիան, որտեղ իր քաղաքական թիմը ներկայացնող բոլոր դեմքերն ու դեպքերը, այդ թվում՝ Սիսիան համայնքի ավագանիում, ոտները դրել են D-ի վրա ու արդեն չորս տարի է քշում են՝ խախտելով երթևեկության անվտանգության բոլոր հնարավոր կանոնները, այսինքն՝ օրենքները, և զբաղված են ինքնիրավչությամբ: Ահա այս պատճառով է, որ վարչապետի հայտարարությունը գնահատում եմ որպես ընդամենը հռետորական հարցադրում, որովհետև խնդիրը լուծելու նպատակ իրականում չկա: Կարծում եմ, սեփական աչքի միջի գերանը չտեսնողները առաջիկայում իրենց քաղաքական ընդդիմադիրների աչքերում կփնտրեն ու կգտնեն չոփիկներ»:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա

Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։ «Փաշինյանը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին»,- գրել է...

Մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ

Մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ

Սեպտեմբերի 10-ից հարավից մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի էական բարձրացում։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Սեպտեմբերի 13-14-ին Երևանում, Արարատյան դաշտում և...

Ո՞վ է թունավորել մարդկանց․ շարքային քաղաքացին պատժվում է. «Ժողովուրդ»

Ո՞վ է թունավորել մարդկանց․ շարքային քաղաքացին պատժվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո 12 մարդու հիվանդանոց դիմելու պատմությունը, կարծես, պետք է ավարտվեր ոչ թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մեկ հաղորդագրությամբ, այլ՝ իրավական պատժով։ Բայց՝ ոչ։...

Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում. «Հրապարակ»

Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերին Մասիս համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, իշխանությունը տեւական ժամանակ է՝ համայնքապետի թեկնածուի փնտրտուքի մեջ է: Ուշագրավ է, որ փնտրում են ոչ թե յուրայինների շրջանում, քանի որ այս տարածաշրջանում զտարյուն ՔՊ-ականներ...

11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը. «Ժողովուրդ»

11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել համայնքների ղեկավարների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագրերը և դրանք ներկայացնել հանրությանը։ Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում է հայտնվել...